Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատի քաղաքապետի որդին մեղադրվում է ընտրախախտումների գործով

Ապրիլ 19,2013 12:40

ՀՀ նախագահի ընտրություններում թիվ 17/05 ընտրական տեղամասում ընտրական խախտումների գործով  ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Սերգեյ Մուրադյանին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով՝ Ընտրության մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելը:

Ըստ նախաքննական մարմնի Ս.Մուրադյանն է եղել այն անձը, ով տեղամասում բռնություն է գործադրել դիտորդ Նարինե Իսմայիլի նկատմամբ, բռնել նրա ձեռքերը, զրկել  շարժվելու, լուսանկարելու, տեսաձայնագրելու հնարավորությունից՝ այդպիսով խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը և օժանդակելով մեկ այլ անձի՝ քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ և քվեարկել այլ անձի փոխարեն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Սերգեյ Մուրադյանը Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930