Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «խաղեր» է տալիս ՕԵԿ-ը

Ապրիլ 19,2013 12:36

Ձեր կարծիքով ՕԵԿ-ն ընդդիմադիր խաղե՞ր է տալիս: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին`հիշեցնելով, որ ՕԵԿ-ն ավագանու քարոզարշավի շրջանում խիստ քննադատության է ենթարկում կոալիցիոն ՀՀԿ-ին, հատկապես, շեշտադրումներ անելով Երեւանի բյուջեի ոչ նպատակային եւ օպտիմալ ծախսման համար: «Իմ կարծիքով. ՕԵԿ-ը որոշակի առումով ձայներ հավաքելու եւ որոշ տեղեր քննադատության առումով իր դերն ապահովելու եւ ընդդիմադիր հատվածից ձայներ վերցնելու առումով, հնչում է որոշակի, այսպես ասած, քննադատական խոսք, դրսեւորում, որը, կարծում եմ, այդ պահին որոշակի խնդիր լուծելու նպատակ ունի: Խոսքը վերաբերվում էր բյուջեի ոչ ռացիոնալ օգտագործմանը: Եթե որեւիցէ մեկի մոտ ավելի հիմնավոր կասկածներ եւ խնդիրներ կան, կարող են ավելի լուրջ ուսումնասիրել եւ տեսնել, որ դրանք ընդամենը քաղաքական հայտարարություն ունեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով ընդդիմությանն ընդհանրապես, բանախոսն ասաց, որ ընդդիմությունն իր մեջ խնդիրներ ունի: «Ընդդիմադիր թեւերը, ուժերը, փորձում են մեկը-մյուսին`ջունգլիների կանոններով ոչնչացնելով, խժռելով փորձում են վերցնել հասարակության ընդդիմադիր հատվածի ձայներն, այդ ճանապարհին չխնայելով ոչինչ, ոչ վստահություն, ոչ մարդկային հարաբերություններ, ոչ քաղաքականության մեջ քաղաքակրթության կանոնները»,- ասաց բանախոսը:

Երեւանի ավագանու ընտրությունները բանախոսը համարում է այն հարթակը, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են ապացուցել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոս ձայները միայն իրենը չեն: Պատգամավորը համարում է, որ հետընտրական զարգացումների արդյունքում որոշ քաղաքական ուժեր մնացել էին լուսանցքից դուրս ու հիմա սա է պատճառը, որ նրանք այսօր առավել սուր են քննադատում միմյանց:

Պատասխանելով էլ այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը խուսափում այլ ուժերի ներկայացուցիչների հետ հրապարակային բանավեճերից, ՀՀԿ-ական պատգամավորը հեգնեց. «Հրապարակայինը ո՞րն է: Ազատության հրապարակում պետք է հանրահավաք անես»: Սահակյանը հիշեցրեց, որ ժամանակին այդ նույն ուժերն ասում էին, թե Մարգարյանը բակերում թաքուն հանդիպումներ է ունենալու, բայց դա այդպես չէ, Մարգարյանը հրապարակային հանդիպումներ է ունենում: Նա չբացառեց, որ առաջիկայում, այդ ուժերի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ՀՀԿ-ի թեկնածի հետ հեռուստաբանավեճերի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930