Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Եթե այս ամենը համարվում է լավ ցուցանիշ, հանուն որի պիտի վարչապետ վերանշանակվեր»

Ապրիլ 19,2013 12:29

«Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս վարչապետը վերանշանակվելու է և կառավարության մեծամասնությունը, կարծում եմ, կպահպանի պորտֆելները: Մեր գնահատականը չի փոխվել. այս կառավարությունը՝ այս վարչապետի գլխավորությամբ, ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերները, ինչի վկայությունն է ահագնացող արտագաղթը, ինչի վկայությունն է աճող աղքատությունը, ինչի վկայությունն է գործազրկությունը», – ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի, ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Եթե այս ամենը համարվում է լավ ցուցանիշ, հանուն որի պիտի վարչապետ վերանշանակվեր, ապա ինչպես ասում են՝ no comment, մեր գնահատականները  չեն փոխվել»:

Ինչ վերաբերում է այսօր մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետի հետ և քննարկել  հնարավոր կոալիացիա կազմելու հարցը, ապա, ըստ Ն.Զոհրաբյանի, դրանք  չեն համապատասխանում իրականությանը: «Բարգավաճ Հայաստան»-ն ասել է, որ մենք որևէ քաղաքական մոտիվացիա չենք տեսնում այս քաղաքական թիմի հետ իրականացնելու մեր տնտեսական քաղաքականությունը: Չեն համընկնում երկիրը սոցիալ-տնտեսական այս ճգնաժամից դուրս բերելու մեր պատկերացումներն այս տնտեսական թիմի, այս վարչապետի ներկայացրած տնտեսական ծրագրի հետ»,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930