Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքր երկրների համար դժվար է ունենալ ազգային փոխադրող»

Ապրիլ 19,2013 12:26

Այսօր Հայաստանի զբոսաշրջության օրենսդրությանը ԵՄ չափանիշներին ներդաշնակեցմանը նվիրված միջազգային համաժողովի ընթացքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Ճամփորդության եւ զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային կազմակերպության (IFTTA) նախագահ Մայքլ Վուկոշիցին հարցրեց, թե  Հայստանի համար որքանո՞վ է նպատակահարմար չունենալ ազգային փոխադրող՝ ելնելով մեր երկրի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական առանձնահատկություններից:

Մայքլ Վուկոշիցը ընգծեց, որ ներկայում փոքր երկրների համար դժվար է ունենալ ազգային փոխադրող:

«Տուրիզմի ոլորտում որոշ ազատականացում, բնականաբար, պետք է: Ինչ վերաբերում է ազգային փոխադրող ունենալու կամ չունենալու խնդրին, դա քաղաքական որոշում է: Օրինակ Ավստրիայում մենք մեր ազգային փոխադրողի այդ հնարավորությունը զիջեցինք գերմանական «Լյուֆթհանզա» ընկերությանը, մենք հիմա ազգային փոխադրող չունենք»:

Զբոսաշրջության հարցերով զբաղվող իրավաբանների միջազգային կազմակերպության նախագահի խոսքով, ազգային փոխադրող ունենալու կամ չունենալու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնվեն տվյալ երկրին բնորոշ մի շարք գործոններ:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին նշեց.

«Անշուշտ, Հայաստանի կառավարության որոշումն է ազգային փոխադրող ունենալ, թե ոչ: Ես հասկանում եմ Հայաստանի տարածաշրջանային  դժվարին իրավիճակը: Կան բազմաթիվ օրինակներ, երբ այլ երկրներ եղել են նման իրավիճակում, սակայն ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունն իր գործունեությունը չի դադարել»:

Որպես օրինակ՝ դեսպանը նշեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիները, երբ Բեյրութի օդանավակայանը շարունակում էր իրականացնել միջազգային ուղեւորափոխադրումներ:

Հիշեցենենք, որ «Ներդաշնակեցում եւ ճամփորդության վերաբերյալ եվրոպական առանցքային հայեցակետեր. Դասեր Հայաստանի համար» խորագրով միազգային համաժողովը կտեւի երկու օր:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930