Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ճգնաժամ ուներ ՀԱԿ-ը, ոչ թե ՀՀՇ-ն»

Ապրիլ 19,2013 12:03

Հատված միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի հարցազրույցից:

– Առաջին նախագահի թեզին համաձա՞յն չեք՝ «կիսաքաչալ բիձեքի» և նոր ժամանակների մասին։

– Իհարկե ոչ, այդպիսի հարց չկար էլ, ցանկացած կուսակցության մեջ լինում են տարբեր տարիքի մարդիկ, կուսակցությունը ոչ թե տարիքային ցենզով է որոշվում, այլ գաղափարախոսությամբ։

Լեւոն ՏերՊետրոսյնի պրագմատի՞զմն էր այդ քայլի պատճառը, գաղափարակա՞ն խնդիրները, նյութատեխնիկակա՞ն։

– Լևոն Տեր-Պետրոսյանը երկար ու մանրամասն ներկայացրեց պատճառները, ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես համաձայն չեմ նրա շատ տեսակետների հետ, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել։ Բոլոր դեպքերում ես ցավում եմ, որ իմ կուսակցությունը, որի ստեղծման ակունքներում եմ եղել, որ անկախ տարբեր ժամանակներում իր նկատմամբ վերաբերմունքից, տարբեր իշխանությունների օրոք կարողացավ իր դեմքը պահել և այսօր գոյություն ունենալ, հանկարծակի փակվեց։ Այն, ինչ ասվում էր ՀՀՇ-ի վերջին համագումարում, վկայում է, որ ճգնաժամ ուներ ՀԱԿ-ը, ոչ թե ՀՀՇ-ն։ ՀԱԿ-ի ճգնաժամը հաղթահարելու համար փակվեց այն կուսակցությունը, որ ճգնաժամ չուներ։

– Նոր ՀՀՇ կարո՞ղ է ստեղծվել։

– ՀՀՇ անունն առաջնահերթ չէ, ազատական-ժողովրդավարական դաշտը բաց է, և որևէ կուսակցություն այդ թափուր տեղը զբաղեցնելու է։ Այդ գաղափարախոսությունը գոյություն ունի աշխարհում, եվրոպայում և Հայաստանում իտ տեղը պետք է ունենա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930