Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Խաղի կանոնները մենք ենք թելադրում»

Ապրիլ 19,2013 12:02

Այսօր արդեն ԲՀԿ-ականներն արձագանքել են վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը եւ բավականին բացասաբար: Մասնավորաբար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյուվա Խաչատրյանն ասել է, թե «Հայաստանին պետք էր չգողացող վարչապետ»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հավակնում էր վարչապետի պաշտոնին:

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս են վերաբերվում այդ քննադատությանը: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի վերանշանակումից հիացած չէ ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաեւ մնացած քաղաքական ուժերը:

Հովհաննես Սահակյանի կարծիքով, վարչապետի պաշտոնն այն պաշտոնն է, որից ակնկալիքները շատ են լինում եւ դժգոհություններն են շատ լինում. «Ես կարծում եմ, որ այն թիմը, որը կձեւավորվի վարչապետի կողմից`համաձայնեցնելով նախագահի հետ, իր առջեւ կունենա այն կարեւորագույն խնդիրները, որոնց մասին իր երդմնակալության ժամանակ խոսեց նախագահը եւ համարեց գերակա: Այն մեծ փոփոխությունները, ակնկալիքները, որ ունենք, առաջիկա վեց ամիսների ընթացքում կտեսնենք, որ շոշափելի, զգալի փոփոխություններ կունենանք: Թե այս կամ այն թիմին ինչո՞ւ չի գոհացրել, այսպես ասեմ, իրենց խնդիրն է: Մենք ունենալով մեծամասնություն եւ Սահմանադրությամբ մեզ վերապահված այդ որոշումը, մենք`ի դեմս երկրի նախագահի որոշել ենք: Մենք կխորհրդակցենք խմբակցությունների հետ, բայց սրանից բացի, որեւէ այլ հարթության մեջ, կարծիքներն իրենց մեջ են մնալու: Քննադատությունից զատ նաեւ պետք է լինեն որոշակի հիմնավոր պատճառներ եւ ասելիքներ: Եթե սա դիտարկենք միայն պաշտոնակռիվ, ես կտանեի դեպի այդ հարթություն, բայց այս պահին գոնե այդ ցանկությունը չունեմ»:

Ինչ մնում է հետագա հանարավոր կոալիցիաներին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իբրեւ երկու համապետական ընտրություններում հաղթած թիմ, խաղի կանոնները ՀՀԿ-ն է թելադրում եւ եթե որեւէ մեկն իրենց տրամաբանության մեջ կտեղավորվի, իրենք համագործակցության եւ երկխոսության որեւէ խնդիր չունեն եւ չեն էլ ունեցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ԲՀԿ-ն պաշտոնակռի՞վ է տալիս

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ettentcchi says:

    Ինձ թվում է շատ պարզ բան է բայց համառորեն չեք ուզում հասկանալ, ու վատն էլ հենց ետ է որ դուք եք թելադրում խաղի կանունները, դրանք այդ կանոնները, հակասահմանադրական են, թալանի, արտագաղթի, շրջապատում ամեն ինչ ոչնչացնելու, հայոց պետականությունը վերաչնելուն ուղղված կանոններ են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930