Ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Զուրաբյանի գնահատականին, թե ՀԱԿ-ի վերաձեւավորման նախաձեռնող խմբի հայտարարության տակ ավելի շատ կնիք կա, քան մարդ։
Պատասխանելով «Հայոց աշխարհի» այս հարցին, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ երեկ նշեց. «Էդ հիմա են ասում՝ մարդ-կուսակցություններ։ Ես գոնե մարդ եմ եւ կուսակցություն՝ թեկուզ փոքր կուսակցություն։ Ավելի վատ վիճակում են նրանք, ովքեր ոչ մարդ են, ոչ կուսակցություն, այնպես որ թո՛ղ իրենք մտածեն։
Երբ պետք էր գլուխ գովել, թե ՀԱԿ-ը 18 կուսակցությունների միավորում է, մոռանում էին, որ մեծ ու փոքր կա։ Հենց բանը հասնում է քաղաքական շահերի եւ գաղափարների բախմանը, սկսում են ինչ-ինչ պիտակներ կպցնել, պատճառաբանություններ բերել»։
«Հայոց աշխարհ»
լավ է ասված…