Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաքելությունը» պատրաստ է համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք ընտրությունների վերահսկման ծրագիր կունենան

Ապրիլ 19,2013 11:34

Հատված Երեւանի ավագանու ընտություններում «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանի հարցազրույցից:

– Պարոն Առաքելյան, ԿԸՀի տվյալներով՝ «Առաքելություն» կուսակցությունն նախընտրական հիմնադրամից առայժմ որեւէ գումար չի ծախսել։ Այդ դեպքում կուսակցությունն իր քարոզչական բուկլետներն ի՞նչ գումարներով է տպագրել, ֆինանսական ի՞նչ միջոցներով եք քարոզարշավ իրականացնում։

– Նախընտրական հիմնադրամ ներկայացված հաշվետվությունն ամսի 15-ի դրությամբ է եղել, դրանից հետո մենք գումարի մուտք ենք ունեցել մեր հիմնադրամի հաշվին, որով համապատասխան տպագրական եւ այլ ծախսեր ենք իրականացրել։ Ու արդեն հաջորդ անգամ այդ թվերը ներգրավված կլինեն։

– Բացի բուկլետներ բաժանելուց, քարոզչական էլ ի՞նչ միջոցառումներ է իրականացնում «Առաքելություն»-ը։ Մինչեւ այժմ բոլորի համար անհասկանալի է մնում Ձեր գործելաոճը։

– Մենք ոչ միայն բուկլետներ ենք բաժանում, մեր կուսակցությունը նաեւ բակային հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, մենք երեւանցիներին առավել մանրամասն ներկայացնում ենք մեր ծրագիրը, զրուցում ժողովրդի հետ։ Սխալ տպավորություն եք ստացել, որ մեր կուսակցությունը միայն բուկլետներ է բաժանում քարոզարշավի ժամանակ։ Նորմալ վիճակ է, կարելի է ասել՝ սպասվածից առավել է հասարակության արձագանքը, մենք մեր համակիրներն ունենք, ովքեր մեր ծրագրերից տեղյակ են։ Մենք չենք հերքում, որ մեր ճանաչվածության մակարդակն այն աստիճանի չէ, ինչ մյուսներինն է, սակայն մեզ համար դա խնդիր չէ։ Մենք այս ընթացքում նաեւ ճանաչվածություն ենք ձեռք բերում։

– Ոչ իշխանական ուժերը որոշել են կեղծիքների դեմ պայքարելու նպատակով միասնական նախընտրական շտաբ ստեղծել, Ձեր կուսակցությունը միանալո՞ւ է այդ շտաբի աշխատանքներին։

– Նշեմ, որ քարոզարշավի մեկնարկից դեռ բավական երկար ժամանակ առաջ ինքներս էինք նախաձեռնել նման ծրագիր, ընդ որում խոսքը վերաբերում էր ոչ միայն ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում կեղծիքները վերացնող շտաբ ստեղծելուն, այլեւ հետընտրական գնահատականներին ու համագործակցությանը Երեւանի ավագանու կազմում։ Ընդհանուր առմամբ գաղափարն ընդունելի էր կուսակցությունների կողմից, սակայն պաշտոնական արձագանք չստացավ։ Եթե մեզ այլ առաջարկներ լինեն, պատրաստ ենք քննարկել։ Իսկ չլինելու դեպքում էլ միանշանակ, առանց որեւէ պաշտոնական ձեւաչափի, նույնիսկ տեղային մակարդակով պատրաստ ենք համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք ընտրությունների վերահսկման ծրագիր կունենան:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930