Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն վերապատրաստում է մարդու իրավունքներ ուսուցանողներին Հայաստանում

Ապրիլ 19,2013 11:31

Աղվերան, Հայաստան, ապրիլի 19, 2013թ. – Այսօր Աղվերանում մեկնարկած եռօրյա դասընթացի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստում իրականացնող մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը՝ այն աշակերտների առօրյա կյանքին առավել համապատասխանեցնելու նպատակով:

«Դպրոցը և կրթական համակարգը վճռորոշ նշանակություն ունեն ապագա սերունդներին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կրթելու հարցում: Զարգացնելով մարդու իրավունքների ուսուցումը` մենք կարող ենք օգնել երիտասարդներին իրագործել և պաշտպանել իրենց իրավունքները առօրյա կյանքում», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Հայաստանի տարբեր շրջաններից միջնակարգ դպրոցների հասարակագիտության մոտ 35 ուսուցիչ-վերապատրաստողներ և կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ կքննարկեն միջնակարգ դպրոցում մարդու իրավունքների կրթության ծրագրման, իրականացման և գնահատման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները:

Մարզերում այնուհետև կանցկացվեն մեկօրյա աշխատաժողովներ, որոնց նպատակն է դիտարկել դասընթացի ազդեցությունը կրթական գործընթացի վրա, ինչպես նաև օգնելու տարածել ձեռքբերած հմտությունները դասավանդողների ավելի լայն շրջանակներում:

Դասընթացը իրականացվում է Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի՝ Սիվիթասի (CIVITAS) կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցներին նաև կներկայացվի միջնակարգ դպրոցներում մարդու իրավունքների կրթության վերաբերյալ ուղեցույցը, որը մշակվել և վերջերս հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից :

Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներն ու թեմաները միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրում ներառվել են (8-10-րդ դասարաններ) 2001թ.: 2010թ. ի վեր ԵԱՀԿ-ն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ  կրթության ոլորտներում մարդու իրավունքների կրթությունը զարգացնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930