Ֆինանսների նախարարությունն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի պահանջով տեղեկանք է տրամադրել, որից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010–2013թթ. ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, եւ 31 ՀԿ երեք տարվա ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ պետական ֆինանսավորում։
«Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ-ն 2011-2012 թթ. ֆինանսավորվել է 6 անգամ՝ 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամի չափով։ Այս ՀԿ-ն 2010-2012-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է։ Ամենաշատ ֆինանսավորում ստացած հաջորդ ՀԿ-ներն են՝ «Երիտասարդների երկիր» եւ «Արբանյակ» կազմակերպությունները՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար եւ 27 միլիոն 10 հազար դրամ։ Այս կազմակերպությունների գործունեության մասին համացանցում տվյալներ չգտանք։
Փոխարենը ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրում դրանց վերաբերող հետաքրքիր տեղեկություններ գտանք։
Երկու տարում պետության՝ հարկատուներիս փողերից 74,9 միլիոն դրամ ստացած «Զարգացում եւ ինտեգրացիա» ՀԿ հիմնադիրները ՄԻԱԿ հիմնադիր, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Լեւոն Մարտիրոսյանն ու իր կինն են։ Բացի «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպությունից, եւս վեց ՀԿ պետությունից փող է ստացել թե 2011-ին, թե 2012-ին։ Բոլոր վեց ՀԿ-ների հիմնադիրների մեջ կարդում ենք Սուրեն Բարսեղյան անունը։ «Արբանյակ» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է 27 միլիոն դրամ։ Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Ամալյա Բալաբեկյանը։
Կարդացեք նաև
«Մեր երկրի ապագան՝ մեր ձեռքերում» իրավապաշտպան ՀԿ-ն երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 26 միլիոն դրամ։ Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Հովհաննես Բարսեղյանը, Միքայել Մարտիրոսյանը։ «Երիտասարդների երկիր» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 27 միլիոն դրամ։ Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Արա Հովսեփյան։
«Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» ՀԿ. երկու տարում պետությունից ստացել է ավելի քան 22 միլիոն դրամ։ Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Անուշ Ավանեսյան, Վալենտինա Գեւորգյան։ «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական ՀԿ. երկու տարում՝ 23 միլիոն դրամ։ Հիմնադիրներ՝ Սուրեն Ներսիսյան, Հովհաննես Բարսեղյան, Միքայել Մարտիրոսյան։ «Կանայք առաջնորդ» ՀԿ՝ 23 միլիոն դրամ։ Հիմնադիրներն են՝ Սուրեն Ներսիսյանը, Ինգա Հարությունյանը, Էդուարդ Հարությունյանը։
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
«Հրապարակ»
Եվ մեր հայրենի ԱԱԾ-ն այս ճչացող գործը թողած, ընկել է ՛՛Սիվիլիտասի՛՛ հետևից, որը պետբյուջեին ոչ թե վնաս՝ այլ ընդհակառակը, օգուտ է տվել, և շարունակում է տալ…
Այս տեղեկությունը թերևս կարելի էր վերնագրել նաև. ՛՛Քո գրպանից՝ տզրուկներին՛՛:
Հնարավո՞ր է պատկերացնել, որ այս մանիպուլյացիայի հեղինակը պայքարի կոռուպցիայի դեմ.
Պայքարի որ ի՞նչ անի…
Միքայել Մարտիրոսյանը վերջերս ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի օգնականի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից ` աշխատանքի անցնելով բանկային համակարգում:Նա հանդիսանում է Լևոն Մարտիրոսյանի հորեղբոր ` Սիրակ Մարտիրոսյանի տղան : Ըստ վերջինիս ընկերական շրջապատում շրջանառվող լուրերի ` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին կփոխարինի Լևոն Մարտիրոսյանը և Տավուշը կդառնա ապահով ՄԻԱԿ մարզը: