Լրահոս
Օրվա լրահոսը

Մորը մահվան հասցնելու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Ապրիլ 18,2013 23:42

 

82-ամյա  կինը որդուն ծխախոտի փող չի տվել, եւ դա նրան կյանք է արժեցել:

 

Ապրիլի 13-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով( «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն ազգուշությամբ առաջացրել է մահ») Ալավերդի քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Գառնիկ Ալմարտունի Վարդանյանին դատապարտեց   7 տարի ազատազրկման:

Դատարանն ապացուցված  համարեց այն, որ Գ. Վարդանյանը 2012թ. հունվարի 18-ին, ժամը 17-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի իր բնակարանի ննջասենյակում մոր՝ Լուսիկ Վարդանյանի կողմից կենսաթոշակի գումարները ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով վիճաբանել է մոր հետ,որի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին , որոնք առաջացրել են գլխուղեղի սալջարդ, գլխուղեղի այտուց  եւ այլ վնասվածքներ: Ստացած վնասվածքներից Լուսիկ Վարդանյանը 2012թ. փետրվարի 8-ին մահացել է:

Դատարանում Գ. Վարդանյանը իրեն մեղավոր չի համարել, ասելով, որ ինքը մորը չի հարվածել, նա ծեր կին էր, 82 տարեկան, արյան բարձր ճնշում ուներ,  վայր  է ընկել, որ իր քույրերը գալիս էին եւ իր քույրերը  ցանկանում են մոր կուտակած գումարը տանել, իրենց տունը խլել: Նախաքնննության ընթացքում  Գառնիկ Վարդանյանը ցուցմունք է տվել,որ հունվարի 18-ի երեկոյան ինքը մորից 200 դրամ է խնդրել  ծխախոտ գնելու համար, սակայն վերջինս մերժել է, հետո մայրը սկսել է իրեն կշտամբել,թե  ինչո՞ւ իր   կենսաթոշակով պետք է պահի նրան, վառելափայտ գնի, ինքը վեճի ժամանակ մորը հրել  է, եւ վերջինս ընկել է շուրջ 10 հատ մետաղյա կաթսաների վրա: Դատավճիռ կայացնելիս դատարանը հաշվի է առել  նաեւ այն, որ  Գ. Վարդանյանը 3-րդ խմբի հաշմանդամ է, նրա խնամքի տակ է  գտնվում երկրորդ խմբի հաշմանդամ կինը: Դատավճիռը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930