Ապրիլի 17-ին Մուռավալենկոյի իրավապահները ավարտել են 54-ամյա հայի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տղամարդը մեղադրվում է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ: Հաղորդում է «Ուրալ պոլիտ» լրատվականը:
Ըստ հետաքննության, 2001թ. հունիսի 17-ին մեղադրյալը իր երեք ընկերների հետ Մուռավլենկոյում առևանգել էին 51-ամյա մի տղամարդու և բռնի ուժով պահել հացի փռում: Հանցախումբն ասել էր, որ այդ քայլին էին դիմել, քանի որ տուժողը պարտք էր իրենց և չէր կարողացել վերադարձնել գումարը: Իրենց գերուն ծեծելով՝ նրանից պահանջում էին 23 հազար ռուբլի: Մեղադրյալը հանդես էր գալիս որպես պահակ ու հետևում էր, որ գերին չփախչի:
Չորս օր անց, հունիսի 24-ին տուժողը, օգտվելով պահակի քնով անցնելու առիթից, փախել էր և դիմել ոստիկանություն: Մեղադրյալը նույնպես փախուստի էր դիմել և երկար տարիներ թաքնված էր՝ հաճախ փոխում էր բնակության վայրը: Իրավապահները նրան հայտնաբերել են 2013թ. հունվարին Մուռավլենկոյում:
Այժմ քրեական գործը մեղադրական եզարակացությամբ ուղարկվել է դատախազություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ