Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր ուրոլոգը` Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի ակտիվ մասնակից (ֆոտոշարք )

Ապրիլ 18,2013 23:25

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAՔիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի   անվան դրամատիկական թատրոնում  տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր  արարողությունը, որի ժամանակ մրցանակներ հանձնեցին 13 անվանակարգերում`  դաշնամուր, լարային , լողային գործիքներ, կամերային անսամբլ և կոնցերտմայստերական վարպետություն,ակադեմիական երգեցողություն , ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն և  այլն:

Նշենք, որ այս փառատոնը աշխարհի 30 տարբեր երկրներից` Շվեդիայից, Էստոնիայից, Սուդանից, Իսպանիայից, Ռուսաստանից  Գյումրի էր  բերել 2400 մասնակիցների: Եկել էին նաև  աշխարահռչակ երաժիշտներ, որոնք  փառատոնի անցկացման տաս օրվա ընթացքում վարպետության  դասեր են պարապել երաժիշտների հետ:

Պատահական չէ, որ  հաղորդավարները  Գյումրու քաղաքապետ  Սամվել Բալասանյանին բեմ հրավիրելիս` նրան այսպես ներկայացրեցին. «Այժմ բեմ ենք հրավիրում մշակութային մայրաքաղաքի քաղաքապետին»: Սամվել Բալասանյանն էլ իր հերթին խոստացավ  հաջորդ տարի «հզոր ու նոր»  դահլիճ տրամադրել այս փառատոնի համար:

Գյումրու քաղաքապետը փառատոնի կազմկոմիետի հետ համատեղ հատուկ մրցանակ շնորհեց Սուդանից դասական երաժիշտ կատարողի՝ Յաժի Իբրահիմին:  Ի դեպ, այս երիտասարդը Գյումրի էր եկել  իր լրագրող մոր հետ:

Ինչպես ասաց Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, շատ երկրներ կուզենային  նման մասնագետների հրավիրել իրենց մոտ, օրինակ` աշխարհահռչակ ջութակահար, Ֆրանսիայում բնակվող Ժան Տեր-Մերկերյանի անունը բավական է, որ երազեին իրենց բեմում տեսնելու մասին:  Նա նաև ասաց, որ սկզբում շատ է խորհել  վերածնունդ բառի մասին, մտածել է, թե  երանի հենց այդպես էլ լինի.  Գյումրին վերածնվի, իսկ այսօր համոզված է, որ աշխարհին հյուրընկալող մշակութային մայրաքաղաը իրոք վերածնվում  է:

Ներկաների համար  հետաքրքիր մի դրվագ արձանագրվեց մրցանակաբաշխության ընթացքում, եբրբ հերթը  հասավ փողային գործիքների կատարողների  մրցանակաբաշխությանը, մրցանակը  հանձնելու համար բեմ հրավիրվեց հանրապետության գլխավոր ուրոլոգ  Արմեն Մուրադյանը` պարզաբանելով, որ իր հայրը (Աբգար Մուրադյանը- Ա.Ն),  այս փառատոնի  ակունքներում է կանգնած: Նա մրցանակ հանձնեց  սաքսոֆոնիստ Արսեն Հաջյանին: Ի դեպ, նա միակ բժիշկն էր մրցանակ հանձնող, սովորաբար մրցանակներ հանձնում էին աշխարհահռչակ երաժիշտները, որոնք բեմում երկար ժամանակ չէին կարող խոսել դահլիճից չընդհատվող ծափահարությունների պատճառով:  Լավագույն դաշնամուրային կատարողին մրցանակ հանձնող  Վրաստանի Արվեստի ակադեմիայի գլխավոր տնօրեն Վալերիա Ջիուակշվիլին ասաց. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե  կարծես Օսկարում եմ»:

Հիշեցնենք, որ այս փառատոնի կազմակերպումը կապվում է  նաև նախագահի Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի և եղբոր` Լևոն Սարգսյանի անվան հետ, վերջինս «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Իսկ կազմակերպիչներ համարվում են  ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հ/կ-ն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արման Գևորգյան says:

    Գյումրին, իրոք, մշակութային մայրաքաղաք է, բայց նրա քաղաքապետը մշակութային մայրաքաղաքի խարջը չէ:Ափսոս:

  2. Հարություն says:

    Ապրես Նունե, տեղին ու դիպուկ հեգնել ես Բալասանյանին:Սիրում եմ լրագրողների այսպիսի մոտեցումները :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930