Բեյրութի հայ համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ երթ է կազմակերպել, այն տեղի կունենա մյուս շաբաթ, քաղաքի կենտրոնում: Գրում է «Դեյլի սթար» թերթը:
«Երթի նպատակն է, որ միջազգային հանրությունը թույլ չտա Թուրքիային շարունակել ժխտողական քաղաքականությունը և պահանջի, որպեսզի հաստատվի արդարությունը ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկվի, որպեսզի հայերը փոխհատուցում ստանան մարդկային կորստի և հոգեբանական տառապանքների համար», – ասված է համայնքի հայտարարությունում:
Հավաքը կսկսվի ապրիլի 24-ին, Անթիլիասում՝ Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսի նստավայրի մոտ, որտեղ մարդիկ կաղոթեն Ցեղասպանության զոհերի համար և դամբարանի պարտեզում ծաղկեպսակներ կդնեն:
Երթը կսկսվի կեսօրին՝ քաղաքապետարանի հրապարակից և կավարտվի Նահատակների հրապարակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ