Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը զբոսանքի էր դուրս եկել Հյուսիսային պողոտայով

Ապրիլ 18,2013 21:58

Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում մեզ անհայտ անձի հետ շրջում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:  Aravot.am-ի հարցին՝ քաղաքական զբոսանքի՞ եք դուրս եկել, պարոն նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժպտալով պատասխանեց՝ այո: Այնուհետեւ Haynews.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ կարոտե՞լ եք Երեւանը, պարբերաբա՞ր եք շրջելու մայրաքաղաքի փողոցներում, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ դուք մոռանում եք, որ ես ապրում եմ Երեւանում: Նա ասաց, որ պարբերաբար շարունակելու է զբոսանքները:

Panorama.am-ի թղթակցի ճշտող հարցին էլ, թե Տեր-Պետրոսյանը երեւանյան գարո՞ւնն է կարոտել, 1-ին նախագահը պատասխանեց, որ վայելում է գարունը:

Ի դեպ, այդ հանդիպումից մեկ-երկու րոպե անց նույն Հյուսիսային պողոտայում տեսանք ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Նա ասաց, որ գալիս է Կասկադից եւ տարվել էր  հիշողություններով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մասնագետ says:

    մի հատ դրա հարցրեք այ տղա գնա ռայոններ տես ,թե ինչ կատարվեց և ոնց դատարկվեց երբ շաքարամանից ամբողջ շաքարը գողացաք ։ Հայաստանը մենակ հյուսիսային պողոտան չի և միայն Երևանը չի ձեր կանգնած տեղը նույնիսկ թարս խյար չի բուսնում

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930