Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց

Ապրիլ 18,2013 21:13

«Խորհրդի նիստում, այնպես էլ գործադիրի նիստում կառավարությունը երաշխավորեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվի Տիգրան Սարգսյանը»,-այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք հավանության են արժանացրել նախագահ Սարգսյանի այդ առաջարկը: Նիստերը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգում եղել է երկու հարց՝ կառավարության ձեւավորման եւ Երեւանի ավագանու ընտրությունների: ՀՀԿ-ն հավանություն է տվել նաեւ ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնում վերահաստատել Սեյրան Օհանյանին եւ Էդուարդ Նալբանդյանին: Մյուս նախարարների հարցը չի քննարկվել:
Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի ապրիլի 9-ին: Նա Հայաստանի երրորդ հանրապետության 12-րդ վարչապետն է:
Մանրամասները`քիչ ուշ :
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սպասենք դիվերսիֆիկացիայի նոր հայտնագործություններին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930