Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ. «Եթե ուզում եք ավելի լավ Երեւան, ՀՀԿ-ին չքվեարկեք» (ֆոտոշարք)

Ապրիլ 18,2013 21:24

dashnakHYD plakatharav arevmtyanhay heghapokhakanԱրծվիկ Մինասյանը կոչ արեց Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակիչներին, որ արխային չընկնեն, թե ՀՅԴ-ն ուժեղ է:

 

bangladeshhyd bangladeshԱյսօր ՀՅԴ-ի ավագանու թեկնածուները՝ առաջին համարի՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում էին: Բնակիչների հետ հանդիպմանը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց. «Եթե ուզում եք ավելի լավ Երեւան ունենաք, ինչպես հանրապետականներն են ասում, ուրեմն պիտի ՀՀԿ-ականններին չքվեարկեք, որովհետեւ կունենաք այն, ինչ ունեք: Անցել է 4 տարի եւ որեւէ խնդիր Երեւանում չի լուծվել ոչ տանսպորտի հետ կապված, ոչ բնապահպանության հետ կապված: Այո, կոսմետիկ բաներ արել են՝ ծաղիկներ են տնկել, նստարաններ են դրել, բայց արդյո՞ք դրանից երեւանցու կյանքը փոխվել է, եւ արդյո՞ք երեւանցիները դրա ակնկալիքն ունեին»:

Արսեն Համբարձումյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ականները պարզապես խաբեությամբ են զբաղված, որովհետեւ լավ գիտեն, որ եթե Երեւանում պարտվեն, կպարտվեն ողջ Հայաստանում: Եթե ուզում եք Երեւանում վիճակ փոխել, պիտի գնաք եւ քվեարկեք ընդդիմությանը, առաջին հերթին՝ ՀՅԴ-ին: Մենք միշտ եղել ենք սկզբունքային: Երբեւէ չի եղել դեպք, որ ՀՅԴ-ական պաշտոնյան ձախողի: Չեք կարող հիշել նման դեպք: Այդ վստահությամբ ենք ասում, որ գնացեք ու քվեարկեք ՀՅԴ-ի օգտին: Բոլոր տարբերակները փորձել եք, էս անգամ միահամուռ գնացեք եւ ընտրեք ՀՅԴ-ին եւ տարբերությունը կտեսնեք»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կոչ արեց բնակիչներին. «Ում ուզում եք քվեարկեք՝ ինձ համար միեւնույն է: ՀՅԴ-ին քվեարկելով՝ դուք քվեարկում եք ձեր ընտանիքի օգտին: Եթե ՀՅԴ-ի օգտին քվեարկեք, Երեւանը բարեկեցիկ կլինի եւ անվտանգ կլինի: ՀՅԴ-ն շատ բան կարող է փոխել երկրում: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ քվեարկեք մեր օգտին: Մի արխային ընկեք, ասեք հա՜, ՀՅԴ-ն ուժեղ է, համահայկական կառույց է: Գնացեք եւ քվեարկեք: Ամենակարեւոր հարցը, որ մենք կլուծենք՝ իշխանությանը կզսպենք: Մենք կարող եւ ունակ ուժ ենք, որ բռնենք ու պատժենք այդ հանցագործ ձեռքը: Մենք՝ ՀՅԴ-ն, ի վիճակի է Երեւանում ապահովել այնպիսի կարգուկանոն, այնպիսի ծրագրեր իրականացնել, որ յուրաքանչյուր հայ, որ ծայրում էլ ապրի, պարտավորված կլինի ոչ միայն այցելել Երեւան, այլ ներդրումներ անել՝ Հայաստանի զարգացման գործում: Այսօր շատ սփյուռքահայեր ներդրումներ չեն անում, գումարներ չեն անում, որովհետեւ գիտեն, որ որոշ հանցագործ խմբավորումներ թույլ չեն տալու գործ սկսել ու  աշխատատեղեր ստեղծել»:

Նա նաեւ ասաց, որ դեբատի են հրավիրել բոլոր կուսակցությունների առաջին դեմքերին, որ գան եւ բանավիճեն Արմեն Ռուստամյանի հետ. «Ինչպես տեսնում եք, որեւէ մեկը չի արձագանքում, չեն գալիս, որովհետեւ գիտեն, որ պարտվելու են այդ բանավեճում: Մենք, որ եկել ենք այսօր ձեր դուռը, ասում ենք, որ հաշվետու ենք լինելու ձեզ: Ձեր պապերի պաշտած դաշնակցությանը քվեարկեք այս անգամ, մի՛ զլացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930