Դերասանուհի Նորա Արմանին և թավջութակահար Դավիդ Բակամջյանը ապրիլի 20-ին Նյու Ջերսիի Թինեք քաղաքում կմասնակցեն «Հայաստանի վերհուշ» Փաֆին մշակութային ֆորումին: Գրում է «Նորթ Ջերսի» պարբերականը:
Միջոցառման ժամանակ թավջութակի հնչյունների ներքո Նորա Արմանին կասմունքի «Վահագնի ծնունդը», «Ախթամարը» և «Աղավնու վանքը»:
Դավիդ Բակամջյանը, ինչպես գրում է պարբերականը, կնվագի Կոմիտասի գեղեցիկ, հոգևոր միջնադարյան ստեղծագործություններից, ինչպես նաև 20-րդ դարի երգահան Ալան Հովհաննեսի հիշարժան գործերից: Նորայի ընտրած տեքստերը և Դավիդի պատրաստած երաժշտությունը հարուստ և հետաքրքրաշարժ ծրագրով միջոցառում է խոստանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ