Այսօր «Երիտասարդ Հայաստան» կուսակցության (ԵՀԿ) անդամները Ազատության հրապարակում հրավիրել էին բաց ասուլիս, որի ընթացքում պետք է իրենց տեսակետը ներկայացնեին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության հետ կապված եւ հանդես գային հայտարարությամբ, որ այսուհետ իրենք լինելու են նախաձեռնող ու պահանջատեր:
Ապրիլի 14-ին տարածել էին հայտարարություն, թե «ԵՀԿ-ն խորապես հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունից» եւ «ԵՀԿ-ն այսուհետ կսկսի հանրահավաքային նոր պայքար և հաշվի կառնի միայն մեծամասնության կարծիքը»
Չնայած միջոցառման նշանակված ժամին, ոչ էլ դրանից ուշ` «Երիտասարդ Հայաստանից» ոչ մեկ ներկա չէր իրենց նախաձեռնած, նախապես հայտարարած բաց ասուլիսին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև