«Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավը՝ Արաբկիրում:
«Շատ կարեւոր է, որ այսօր «Բարեւ Երեւան» դաշինքը մի թիմով է մասնակցում ընտրության, որն ունի կայացած, հետագիծ ունեցող ավագանու թեկնածուներ, եւ այդ հետագիծը շատ սպիտակ է, մաքուր է»,- այսօր Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:
Նա թիմակիցների հետ Կասյան փողոցից քայլարշավով գնաց դեպի Արաբկիրի թաղապետարան, որտեղ էլ նախատեսված էր հանդիպումը: Նա մտավ թերթի կրպակներ, խանութներ, օբյեկտներ, բարեւեց անցորդներին, մաղթեց բարի ընտրություն եւ բաժանեց բուկլետներ:
Արաբկիրի թաղապետարանի դիմաց արեւածաղկի սերմ վաճառող մի տատիկ շատ ուրախացավ՝ տեսնելով Արմեն Մարտիրոսյանին եւ «Բարեւ» շապիկով երիտասարդների. «Ես Րաֆֆիին եմ ընտրելու, ձեր հետ եմ»,- վստահեցրեց տատիկը:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը արաբկիրցիներին նշեց, որ ինքը բարձրահարկ շենքի բնակիչ է եւ շատ լավ գիտի բնակիչների դարդ ու ցավը: Ա. Մարտիրոսյանը վստահեցրեց նաեւ, որ չնայած ունի մեքենա, բայց երբեմն հասարակական տրանսպորտով է երթեւեկում եւ տեսնում է՝ Երեւանի բնակիչներն ինչպես են երթեւեկում:
Նա դժգոհեց նաեւ ասֆալտից, նշելով, որ այն ասֆալտը, որն անում են, արդյունավետությունը 0 է, քանի որ երկու ամիս հետո նորից քանդվում է, եւ մեքենա ունեցողները ստիպված անընդհատ իրենց մեքենան տանում են նորոգման:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ դիմեց մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ հարցնելով, թե ո՞ւր էին փետրվարի 18-ին, որ չառաջադրվեցին. «Ինչո՞ւ որեւէ մեկդ չառաջարկեցիք, որ միասին պայքարենք, չէ՞ որ այդ ձեռքը մեկնել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե իսկապես պայքարում եք ժողովրդի համար, ո՞ւր էիք ապրիլի 9-ին: ՀՀԿ-ն էլ է ասում՝ ես ժողովրդի հետ եմ: Դուք ՀՀԿ-ի նմա՞ն եք ժողովրդի հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ո՞ւր էիք ապրիլի 9-ին ասում է անընդհատ Արմեն Մարտիրոսյանը, բայց կարծում եմ դա դեպի ոչ մի տեղ տանող ուղի է: Պետք է դասեր քաղելով առաջ շարժվել, իսկ առաջ շարժվելու միակ ուղին կարծում եմ ընդիմադիր ուժերի միավորվելն է գոնե այս ընտրությունների ժամանակ: