Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաբարձր ու տարօրինակ վերելակները (Տեսանյութ)

Ապրիլ 18,2013 18:56

Ժամանակակից վերելակները ոչ միայն պարզապես մարդ կամ տարբեր ծանրության բեռներ տեղափոխելու համար են, այլև ծառայում են իբրև հետաքրքիր ժամանցի միջոց՝ հատկապես զբոսաշրջիկների համար: Ստորև կներկայացնենք աշխարհի տարբեր անսովոր վերելակները, գումարած ամենաբարձր ու ամենաարագ վերելակները:

Մարդատար վերելակ AquaDom ակվարիումի մեջ: Գերմանիա

Բեռլինում գտնող Radisson SAS հյուրանոցային համալիրում գտնվող հսկայական ակվարիումի մեջ տեղակայված է վերելակ: Ակվարիումը լցված է շուրջ 900 000 լիտր ծովային ջրով, 1500 տարբեր տեսակի ձկներով:

67568_305121356284598_1538128889_n

Եվրոպայի ամենաբարձր բաց վերելակը: Շվեյցարիա:
Hammetschwand անունը ստացած վերելակը ունի 153 մետր բարձրություն: Կառուցվել է 1903թ.-ին: Այս վերելակով է բարձրանում նաև Գործակալ 007-ը`«Գոլդֆինգեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ:44827_305129152950485_1307635452_n

Աշխարհի ամենաբարձր բաց վերելակը: Չինաստան:
Չինաստանի Խունան նահանգում գտնվող «Բայլուֆ» կամ այլ անվամբ՝ «Հարյուր վիշապների» վերելակը իր մեջ տեղավորում է ռեկորդային քանակությամբ (50 մարդ) ուղևոր, ժամում տեղափոխում է 1380 զբոսաշրջիկ և ժայռի եզրով բարձրանում մինչև 330 մետր վեր:

4 (31)

 

Աշխարհի ամենաարագ վերելակը: Թայվան:
Աշխարհի ամենաարագ վերելակը գտնվում է Թայբեյ 101 երկնաքերում: Թայբեյ 101-ը իրենից ներկայացնում է 509 մետր բարձրությամբ, 101 հարկանի բարձրահարկ շենք: Նրանում տեղակայված վերելակը 89 հարկ բարձրանում է ընդամենը 37 վայրկյանում:5 (20)

Նոր Զելանդիայի Օկլենդա ռադիո աշտարակում գտնվող վերելակը թերևս կարելի է համարել ամենավտանգավորներից մեկը: Այն  նախատեսված չէ բարձրությունից վախեցողների համար: Ապակե հատակով վերելակը սլանու է ժամում 18 կմ արագությամբ:6 (13)

 

Ադրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930