Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ազիզյանը սովետական չինովնիկ է». ձայնասկավառակ արտադրող-վաճառողներ (Տեսանյութ)

Ապրիլ 18,2013 17:59


«Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանի կամայականության պատճառով մենք այսօր չեն կարողանում աշխատել ու օրական մոտ 10 հազար դրամի վնասներ ենք կրում»,-այսօր առավոտյան տեսա-ձայնասկավառակ իրացնողներն ու արտադրողները նման բողոք ներկայացրեցին կառավարության շենքի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ:

Բանն այն է, որ «Հսկիչ նշանների, (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ. այսօր բազմաթիվ կրպակներ ու արտադրողներ չեն կարողանում վաճառել սկավառակները, քանի որ դրա համար անհրաժեշտ է մտավոր սեփականության գործակալության թույլտվությունը, որի հիման վրա էլ հարկայինը համապատասխան ակցիզներ կտրամադրի: Ըստ արտադրողների, օրենքը լավն է, բայց գործակալության ղեկավարը կառավարության որոշում է խախտում, արդյունքում տուժում են արտադրողներն ու իրացնողները:

«Ազիզյանի ասելով դուրս է գալիս, որ մենք Մայքլ Ջեքսոնի պրոդյուսերից պիտի պայմանագիր բերենք,որ իր դիսկերը ստեղ վաճառենք կամ արտադրենք: Հիմա ես Շուշան Պետրոսյանից թույլտվություն ունեմ արտադրել իր երգերի դիսկը, իսկ Ազիզյանն ասում է` բերեք Շուշանի պրոդյուսերի թույլտվությունը: Ես հիմա ռուսական ներմուծող մի ընկերության հետ պայմանագիր ունեմ, որ 200 ապրանք վաճառեմ այստեղ, իսկ Ազիզյանը մերժում ա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ռեքո Ռեկորդս» տեսա-ձայնասկավառակներ արտադրող ընկերության տնօրեն Դավիթ Խամոյանը:

Մանրամասները` տեսանյութում

Ակցիային մասնակցում էին նաեւ կրպակների ու խանութների տնօրեններ, որոնք մեզ հետ զրույցում ասացին. «Արտասահմանյան ոչ մի ֆիլմ կամ այլ դիսկեր չենք կարող վաճառել, ոնց որ ասեն` բերեք «Տիտանիկ» կինոյի պրոդյուսերի թույլտվությունը ու մերժում են մեր դիմումները»: Ըստ ակցիայի մասնակիցների` իրենք օրինական հարկատուներ են եւ Ազիզյանը փորձում է ոլորտում մենաշնորհ մտցնել:

Reqo-reqordsn-u-karavarutyaԱկցիայի մասնակիցներին մոտեցավ կառավարության ներկայացուցիչը եւ «Ռեքո Ռեքորդի» տնօրենի հետ միասին ներս մտան կառավարության շենք` խնդիրը քննարկելեու համար:

«Մտավոր սեփականության գործակալության պետն ասում ա` գնացեք Մայքլ Ջեքսոնի կամ «Տիտանիկի» պրոդյուսերից պայմանագիր բերեք»Այն ինչ կրպակատերն ու արտադրողները համարում են անհեթեթ որոշում, մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը համարում է «պիրատական» արտադրանքի դեմ պայքար: Այսօր պարոն Ազիզյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ իրենք պայքարում են ապօրինի սկավառակների վաճառքի եւ արտադրության դեմ, իսկ բողոքի ակցիայի մասնակիցների մեղադրանքներն ուղղակի խաբեություն է:

azizyanAravot.am-ի այն հարցին, որ ակցիայի մասնակիցները պնդում են, թե անհիմն է մերժում իրենց պայմանագրերը, պարոն Ազիզյանն ասաց. «Հիմնական բողոքողնեըը «Ռեքո Ռեքորդսն» է եւ «Ադամս» ընկերությունը, որոնք երկար տարիներ պիրատական գործունեություն են կատարել ու անպատիժ մնացել, իրենք արտադրում էին պիրատական ապրանք ու վաճառում մնացած կրպակներին ու խանութներին»:

Մեր այն հարցին էլ, որ ակցիայի մասնակիցները ոլորտը մենաշնորհելու միտում են տեսնում, պարոն Ազիզյանն ասաց, որ նման բան չի կարող լինել. «Իրենք ասում են, որ իբր իմ ծանոթ-բարեկամներին եմ տալիս թույլտվություն, բայց եկեք ցանկը նայեք, ոչ ոք իմ ծանոթը չի»:

Ինչ վերաբերում է «Ռեքո Ռեքորդսի» այն պնդմանն էլ, որ ռուսական ներմուծողից բերված ապրանքի համար էլ են 3-րդ անձից` պրոդյուսերներից պայմանագրեր պահանջում, պարոն Ազիզյանը վստահեցրեց, որ նման բան չկա. Եթե համապատասխան փաստաթուղթ ներկայացվի, որ թույլտվություն կա տվյալ ապրանքն արտադրելու եւ իրացնելու, ապա մերժում չեն ստանա:

Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտից տեղափոխվել էին էկոնոմիկայի նախարարության շենք, որտեղ պարոն Ազիզյանի ասուլիսն էր:

Երբ մենք փոխանցեցինք գործակալության պետի մեկնաբանությունները խնդրի վերաբերյալ, ակցիայի մասնակիցներն այսպես արձագանքեցին. «Պարոն Ազիզյանը սովետական չինովնիկ ա, իր ասածով` թղթի վրա թուղթ, թղթի վրա` էլի թուղթ»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930