Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք մեղավոր չեք, որ նա ուրիշին է սիրում». Երբ թվում է, թե քեզ սիրահարված են

Ապրիլ 18,2013 18:11

19-ամյա Սոնան մեկ տարուց ավելի սիրահարված էր իրենց թաղի տղաներից մեկին: Ամեն անգամ նրա կողքով անցնելիս՝ նկատում էր, թե ինչպես է տղան ուշադիր դիտում իրեն. «Հենց ես անցնեի, կգար, ավտոյով շուրջս կպտտվեր, կբարևեր, հետո կհետևեր ինձ: Զգում էի , որ անտարբեր չի, միշտ սպասում էի, թե վերջապես երբ է ինձ առաջարկություն անելու»,-պատմում է նա: Որոշ ժամանակ անց Սոնան տեղեկանում է, որ իր սիրած տղան ընկերուհի ունի: Սկզբում ընկճվում է, փակվում սենյակում, հետո կամաց-կամաց համակերպվում իրականությանը:
Նշենք, որ բնակչության 98 տոկոսն իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապում են անպատասխան սիրուց: Այս մասին վկայում են Սարա Վոթմանի և Ռոյ Բաումեյստերնի կատարած հայտագործությունների արդյունքները:
Անպատասխան սերը կարող է սթրեսի պատճառ դառնալ: Սակայն ավելի վատ է, երբ դու ակնկալիքներ ես ունենում, իսկ հետո պարզվում է, որ հույսերդ իզուր էին: «Հնարավոր է՝ մարդիկ իրենց խաբված զգան, սակայն երբեմն դա իրականությունը ճիշտ չընկալելու արդյունք է, երբ այնքան սիրահարված ես լինում, որ կորցնում ես չափի զգացումը և մտովի քեզ ձեռնտու բաներ պատկերացնում»,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը: Խորհուրդ է տալիս՝ վերլուծեք իրավիճակը, չմեմադրեք ինքներդ Ձեզ. «Դուք մեղավոր չեք, որ նա ուրիշին է սիրում, չի կարել նաև մտածել, որ Դուք թերի, անլիարժեք մարդ եք, չպետք է նաև փորձել նմանակել այն աղջկան, ով գրավել է Ձեր սիրո օբյեկտին»,-հավելում է նա:
Իսկ 24-ամյա Էդգարը պատմում է՝ ինքն արդեն ընկերուհի ուներ, երբ հանդիպում է իր այժմյան ընկերուհուն: Նրա խոսքով՝ Արփինեն (այժմյան ընկերուհին) սիրահարվում է իրեն և ամեն բան անում իրենց բաժանելու համար. «Նա ուրիշ համարներով և սայթերով գրում էր ինձ ու վարկաբեկում ընկերուհուս, ես չէի հավատում, իսկ նա հետո խոստովանեց, որ ամենը հորինված է եղել, բայց ամենահետաքրքիրն այն է, որ միամտաբար Արփին բացահայտել էր շատ կարևոր բան, որի մասին չեմ ուզում խոսել, բայց դա ինձ ստիպեց վերանայել իմ վերաբերմունքը նախկին ընկերուհուս նկատմամբ,-պատմում է նա և հավելում,- ես նաև հասկացա, որ Արփին ինձ շատ ա սիրում, հակառակ դեպքում այդքան բան չէր անի, բացի այդ վաղուցվանից ես հավանել էի նրան»:
Հաճախ պատահում է, որ աղջիկներն իմանալով իրենց սիրած տղայի և մեկ ուրիշ աղջկա ընկերության մասին, վրեժխդրությամբ են լցվում. «Չպետք է չարությամբ լցվել մեկի նկատմամբ, հանդեպ սոսկ այ պատճառով, որ զգացմունքներ չունի քո հանդեպ. զոռով չեն սիրում, ոչ սպառնալիքները, ոչ խոստումները, ոչինչ չեն կարող ստիպել նրան սիրել Ձեզ: Մի մտածեք նաև նրա ընկերուհու գլխին խաղեր խաղալու մասին: Բացի այդ հիշեք՝ վրեժը չի սպանում Ձեր զգացմունքները, դա կարող է դժվարություններ ստեղծել նրան մոռանալու հարցում»,-ասում է հոգեբանը:
Նա նաև ասում է՝ ուրիշի դժբախտությունը չի կարող երջանկություն բերել Ձեզ, լավագույն միջոցը Ձեզ համար հաճելի գործերով զբաղվելն է, նաև այդ տղայի և նրա ընկերուհու մասին չհետաքրքրվելը . «Երբեք մի ապրեք նրանց կյանքը տնտղելով, այդպես Դուք ինքներդ Ձեզ կտանջեք»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930