Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Արշավինը կդառնա՞ Անդրեյ Սերգեյ Օղլի

Ապրիլ 18,2013 17:46

«A» սերիայի առաջնության ավարտից հետո Անդրեյ Արշավինն ամենայն հավանականությամբ կհեռանա Անգլիայից:

Նրանով որոշակիորեն հետաքրքրված են Ավստրալիայի եւ Քաթարի ակումբները: Արշավինին ձեռք բերելու մտադրություն ունի նաեւ Լենքորանի «Խազարը»: Այս առիթով ադրբեջանական ATV հեռուստաալիքի մեկնաբան Սանան Սաֆիզադեն «Covsport.ru»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե գլխավորը ֆինանսական հարցն է: Նրա խոսքերով, Լենքորանի թիմի սեփականատերը հովանավորում է նաեւ «Բեշիկթաշը» եւ ժամանակի մեծ մասն անցկացնում է Թուրքիայում: Բայց նա դրամ կճարի: Հարցին, թե վերջերս Ադրբեջանի պառլամենտում վերջերս օտար ազգանունների վերջավորությունները փոխելու նախաձեռնություն է հնչեցվել եւ ըստ այդմ Արշավինը ստիպված պիտի դառնա Արշավզադե՞, Սանան Շաֆիզադեն պատասխանել է. «Նա Ադրբեջանի քաղաքացի չէ: Բացի դա,  ազգանունների վերջավորությունները փոխվում են ըստ ցանկության: Հիմա ավելի ընդունված է մեկ այլ տարբերակ: Անդրեյի հայրանունը Սերգե՞յ է: Ուրեմն նա կդառնա Անդրեյ Սերգեյ Օղլի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930