Հատված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Գուրգեն Ասատրյանի հետ 7or.am-ի հարցազրույցից
– Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ավան համայնքում ՀԱԿ-ի քարոզչական նյութերը բաժանելիս ձեր նկատմամբ բռնի ուժ է կիրառվել։ Խնդրում եմ մանրամասնել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել, և ո՞վ է խոչընդոտել ձեր քարոզչությունը։
– Երբ դուռը թակեցի, Բրյուսով 63 շենքի լիազորը միանգամից հայհոյախառը վիրավորանքներ թափեց, երբ տեսավ՝ քարոզչանյութի վրա գրված է ՀԱԿ: Ես նրան չարձագանքեցի, սակայն չորրորդ հարկում, երբ վերելակի դռները բացվեցին, դուրս եկավ այդ կինը՝ մեր քարոզչանյութերը ձեռքին, և սկսեց ճղել ու վիրավորանքների հետ մեկտեղ սպառնալիքներ հնչեցնել, որ մարդիկ կկանչի և ոտքերս կջարդի, կամ այստեղ բոլորը հանրապետական են, և ես իրավունք չունեմ մտնել այդ շենքը:
Այնուհետև 65–րդ շենքի 9-րդ հարկում ինձ դիմավորեց մի տղամարդ, և ինձնից քարոզչանյութ խնդրեց։ Ես փոխանցեցի, իսկ նա միանգամից վիրավորեց մեր առաջնորդին։ Հասկացա, որ պրովոկացիայի են գնում, ոչինչ չպատասխանեցի և շարունակեցի իմ գործը։ Սակայն նույն բնակարանից դուրս եկավ մի ուրիշ տղամարդ, ներկայացավ որպես ազատամարտիկ և ինձ խնդրեց չերևալ այդ թաղամասում, քանի դեռ իմ հետ ոչինչ չի պատահել։ Ես նորից չարձագանքեցի և շարունակեցի քարոզարշավը, սակայն առաջին հարկում իմ դիմաց հայտնվեց այդ ազատամարտիկ տղամարդը, հայհոյեց ինձ ու մեր առաջնորդին, կոշտ սպառնալիքներ հնչեցրեց ու հրեց:
Կարդացեք նաև
Այնուհետև, այդ շենքից դուրս գալուց հետո, մեզ դիմավորեց մի երիտասարդ՝ Տարոն Մարգարյանի շտաբից։ Բա՝ դուք վիրավորել ե՞ք Մարգարյանին։ Ասացի ո՛չ։ Բա՝ այլևս ստեղ չերևաք, թե չէ հաստատ մյուս անգամ ստեղից դուրս չեք պրծնի:
–Գիտեմ, որ դիմել եք ոստիկանություն։ Գործն ի՞նչ ընթացքի մեջ է, և իրավապահ մարմիններից որևէ ակնկալիք ունե՞ք։
–Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, և ինձ հայտնել են, որ երկու օրից կպատասխանեն ընթացքի վերաբերյալ: Ոստիկանությունից ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև տարիներ շարունակ ոստիկանությունը հանդիսանում է մի բութ գործիք, որը հլու հնազանդ ծառայում է իշխանություններին՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծված են Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի անվտանգության, սեփական կարողությունները պահպանելու գործին:
Այս իրավիճակը, կամ երկրի իրական փլուզման, կամ էլ առողջացման սկիզբն է: Այսպես երկար չի
կարող շարունակվել: Մեկ անգամ ևս լսեք սս-ի պատասխանը, արտագախտի մասին, որի պատճառը
տեսնում է լրագրողների երկու կանալներով իբր ոչ օբյեկտիվ քննադատությունը: Նրա ողջ տեսությունը բացարձակապես զուրկ է էլեմենտար տրամաբանությունից: Մի՞ թե՛ նման մարդը
կարող է երկիր ղեկավարել, իր նման կիսագրագետ և գողական թափթփուկներով: