Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերից շատերը եկել էին առանց փողկապների ու չսափրված (ֆոտոշարք)

Ապրիլ 18,2013 16:39
PrevPhoto
NextPhoto

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ տեղի ունեցավ առաջին մարզխորհրդի նիստը: Ի դեպ, շեշտենք, որ առաջին անգամն է` մարզխորհրդի նիստը գումարվում է հենց մարզպետարանի շենքի ներսում. նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը այն սովորաբար անցկացնում էր «Տիրամայր Հայաստան» կառույցում կամ որ նույնն է` Գյումրու կուսանոցում:

Գյուղապետերը, ինչպես միշտ, ճիշտ ժամին ներկայացել էին մարզխորհրդի նիստին, միայն թե այս անգամ մեծ մասը առանց փողկապների էին, չսափրված: Հիշեցենենք, որ Աշոտ Գիզիրյանի մարզպետ դառնալուն պես նրա առաջին պահանջը եղավ «գալստուկով ու թրաշված» տեսնել բոլոր գյուղապետերին:

Ինչևէ, զեկուցվեց սեփական եկամուտների կատարման, գյուղատնտեսական ոլորտում կատարված անելիքների, հուշարձանների պահպանման և այլ հարցերի մասին: Շիրակի նորանշանակ մարզպետը լսում էր զեկույցները` երբեմն խեղճացնող հարցեր տալով ու չհամաձայնելով վարչության պետերի հետ: Ֆելիքս Ցոլակյաննը նկատեց, որ իրեն ոչ թե թվեր են պետք, այլ վերլուծություն:

Նշենք, որ գյուղապետերը նստած տեղերում բավականին ակտիվ էին, ընթացքում խոսում էին միմյանց հետ, աղմկում, մի խոսքով իրենց անչափ ազատ էին պահում, որի պատճառով էլ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը հաճախակի էր կարգի հրավիրում: Մարզպետը մարզխորհրդի նիստի վերջում ստիպված եղավ մի քանի նախազգուշացում անել. «Ես կարծում եմ, որ շատ հանգիստ մթնոլորտում, շատ խաղաղ մթնոլորտում մարզխորհրդի նիստ եղավ, ես ոչ մի արտառոց բան չտեսա և ոչ էլ արտառոց խոսակցություն եղավ էստեղ: Բայյց սա չի նշանակում, որ այս հանգստությունը, այս համեստ վերաբերմունքը պետք է շարունակվի , եթե կլինեն սխալներ: Եթե սխալներ եղան, խոսակցության ձևը կփոխվի, մոտեցումները կփոխվեն, և կարող է բավականին տհաճ դեպքեր լինեն: Համենայնդեպս վերաբերմունքը ցույց կտամ և կասեմ, որ էդ ձևի է: Ես էսօր դրա մտադրությունը չունեի և չէի ուզենա, որ որևէ մեկը իրեն վատ զգար էն սխալի համար, որը, ոնց ասեմ, 15-20 տարի առաջ սկսվել էր և շարունակվել և մինչև հիմա գալիս է:Ես կուզենայի հետագայում չլիներ էդ սխալը: Իմ համար էլ հաճելի չէ, երբ որ թեթև ասելով պետք է անցնենք հարցերը, տեսեք զեկուցեցին, ասեցին` էս է, մենք էլ ասեցինք` հա, էստեղ լավ է, էստեղ վատ է, պրծավ, ամեն ինչ ավարտված է :Չէ, էդպես չի լինի աշխատել, աշխատանքի ձև չէ, պետք է մենք սկսենք զեկուցումներից, զեկուցումները պետք է լինեն անալիզ, անպայման պետք է առաջարկություններ լինեն: Եվ այդ առաջարկությունները ես պետք է տեսնեի, որ չտեսա, դուք պասիվ էիք համայնքների ղեկավարներ այս հարցում, որևէ մեկը որևէ բան չուզեց ասել, որևէ մեկը չուզեց խոսել, առաջարկություն անել, որը շատ կարևոր է: Դուք գործի միջի մարդ եք, դուք առաջին տեսնողն եք ամեն ինչ և շփվողը մարդու հետ, եթե դուք չասեք, մենք էստեղ չենք իմանա:Ի՞ նչ է, պարտադիր է պիտի գնանք գյուղի մեջ կանգնեք, որ գյուղացիք գան ասեն ամեն ինչը, որ մտածո՞ւմ են մեր մասին կամ ձեր մասին»:

Շիրակի մարզպետը նաև տեղեկացրեց, որ փոխելու է գյուղեր կատարվող այցելությունների ձևը, իր հետ տանելու է մարզային կառույցի ղեկավարների` դատախազների, ոստիկանապետերի, մարզպետարանի ղեկավար անձնակազմին, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան հարցերը տեղում ուղղելու պաշտոնյաներին:

Մարզպետը նաև խորհուրդ տվեց` ինչքան սուր հարցեր կան, հավաքել ու ուղղել իրենց: Անգամ եթե գյուղապետերը իրենք կաշկանդվում են հարցը տալ, ապա թող «վատ ասելիքը» խրատ տան շարքային գյուղացիներին, որպեսզի նրանք բարձրաձայնեն: «Էդ լուրջ եմ ասում, որպեսզի բոլորը լսեն ինչի մասին է խոսքը, և իրենց մասին կարծիքը իմանան առաջին ձեռքից: Դա լինելու է, ես արդեն պայմանավորվածություններ ունեմ, ես չէի ուզենա, որ իրենք ձեր մասին բան ունենային ասելու, դա ամենավատը կլինի, ես կուզենայի, որ դուք իրենց մասին ասեիք, շատ կարևոր բան եմ ասում, եթե լավ մտածեք, կհասկանանք ինչի մասին է խոսքը», -ասաց պարոն Ցոլակյանը: Նա նաև հավելեց, որ այդ այցելությունները կլինեն մայիսի կեսերից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930