ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Մենք` ԵՊԼՀ ուսանողներս, հաշվի առնելով բուհի ներսում ուսանողների իրավունքների և պարտականությունների կատարման կարևորությունը, ուսանողների շրջանում ոչ քաղաքական և կուսակցական գործունեություն ծավալող կազմակերպության բացակայությունը, հայտարարում ենք մեր կողմից ուսանողական ոչ քաղաքական նախաձեռնության` «Բրյուսովի ուսանողների միության» ստեղծման մասին:
Անցած տարվա ընթացքում բուհում տեղի ունեցած յուրօրինակ ուսանողական շարժումն ապացուցեց մեր համալսարանի ուսանողների վճռականությունը` սեփական իրավունքները պաշտպանելու և իր կողմից հռչակված խնդիրները լուծելու հարցում:
«Բրյուսովի ուսանողների միություն» ուսանողական նախաձեռնությունն իր գործունեության ժամանակ առաջնորդվելու է «հանուն ուսանողության» սկզբունքով:
Կարդացեք նաև
Գործունեության ընթացքում նախաձեռնությունը պատրաստվում է`
· իրականացնել այլընտրանքային ուսումնական ծրագրեր` ուղղված ուսանողների մտավոր և ինտելեկտուալ զարգացմանը,
· կազմակերպել բանավեճեր` ուսանողությանը հետաքրքրող ցանկացած թեմայի շուրջ,
· կազմակերպել ժամանցային միջոցառումներ, որոնք ուղղված չեն լինի ուսանողներին կուսակցական գործունեության մեջ ներգրավելուն,
· պաշտպանել բոլոր ուսանողների շահերը, որոնք այս կամ այն պատճառով ոտնահարվել են,
· հնարավոր բոլոր միջոներով նպաստել բուհի ներսում պարբերաբար տեղի ունեցող կուսակցական գործունեության տապալմանը,
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր գործունեության ընթացքում հայտնաբերված խնդիրների լուծման ճանապարհին հայտնում ենք մեր պատրաստակամությունը` համագործակցելու բուհի ղեկավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ:
Հ.Գ. Ի դեպ, այսօր` ապրիլի 18-ին, լույս է տեսել մեր ուսանողական նախաձեռնության` «ԲՈւՄ» ուսանողական ամսաթերթի առաջին համարը, որը բուհի շրջանակներում հանդիսանում է «Բրյուսովի ուսանողների միության» պաշտոնաթերթը: Նախաձեռնության իրականացման նպատակով կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 50 ուսանող:
Լույս է տեսել մեր ուսանողական նախաձեռնության` «ԲՈւՄ» ուսանողական ամսաթերթի առաջին համարը, որը բուհի շրջանակներում հանդիսանում է «Բրյուսովի ուսանողների միության» պաշտոնաթերթը: