Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօրվա նախնական դատական նիստում մերժեց «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչների՝ դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից գործով նախանցյալ դատական նիստում պատասխանող կողմը 15 րոպե դատարանին ապարդյուն սպասելուց հետո հեռացել էր, քանի որ դատարանի աշխատակազմից որևէ մեկը չէր տեղեկացրել կողմին, թե ինչ պատճառով է նիստը ձգձգվում և երբ է այն սկսվելու: Սակայն կողմն իր համար անսպասելի «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կարդացել էր՝ նիստը կայացել է: Այդ ինչ ընդհատակյա, գաղտնի նիստ է, որից պատասխանող կողմը տեղյակ չէ,- իր ինքնաբացարկի միջնորդության մեջ նշել էր «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը:
Ի դեպ, այսօր նախագահող դատավորը ներողություն խնդրեց պատասխանող կողմից (հայցվոր կողմը չէր ներկայացել) այն ուշացման համար՝ դա, ըստ նրա, բացառություն էր:
Հայցադիմումով «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն պահանջում է պարտավորեցնել «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին տրամադրել 34 մլն դրամի չափով ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով հայցվոր կողմի բացակայության հարցին, հայտարարեց, որ հայցվոր կողմը պետք է հիմնավորի իր հայցապահանջը: Նա միաժամանակ միջնորդեց 10-15 օր ժամանակ տրամադրել իրենց անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին: