«Նվաստացուցիչ որոշում»,- այսպես է որակում իրեն մայիսի 2-ին իրեն բերման ենթարկելու վերաբերյալ դատական որոշումը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Հմայակ Հովհաննիսյանի դատական նիստից բացակայելը համարել է անհարգելի եւ նման որոշում կայացրել։
«Ես երբեւէ անհարգելի չեմ բացակայել դատական նիստից, բայց քանի որ իմ պաշտպանը հիվանդ էր եւ չէր ներկայանալու դատական նիստին, ես էլ չգնացի։ Դատավորը խախտել է կողմերի հավասարության սկզբունքը եւ դատախազի ցուցումով ինձ բերման ենթարկելու որոշում կայացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հմայակ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է «Հիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի երկու մատները կոտրելու մեջ, սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ