ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի խոսքերով, վերջին ամիսներին փոքր ճգնաժամ ունեին ՀԱԿ-ի ներսում. «Մարդ կուսակցությունները արգելափակում էին Կոնգրեսի արդյունավետ գործունեությունը: Մյուս կողմից՝ չէր կարելի հաշտվել այն իրողության հետ, որ բազմաթիվ անկուսակցականներ , որոնք ուզում էին մասնակցել քաղաքական գործընթացներին, այդ հնարավորությունը չունեին, դրա համար էլ դիմեցինք Կոնգրեսի ռեֆորմացիային, եւ շարժումը դարձավ նոր կուսակցություն: Այդ ճգնաժամը հաղթահարված է: Բոլորին ապացուցեցինք, որ գործ ունենք հզոր ու պայքարի պատրաստ մի ուժի հետ, որը այլեւս որեւէ կապանք չունի: Որոշումներն ընդունվելու են կուսակցության ներսում՝ պարզ մեծամասնության քվեարկությամբ»:
Անդրադառնալով իրենց կողմից երեկ կեղծ հայտարարություն որակված ՀԱԿ դաշինքի անդամ մի քանի կուսակցությունների հայտարարությանը, պարոն Զուրաբյանը չմեկնաբանեց. «Այնտեղ ավելի շատ կուսակցական կնիք կա, քան թե մարդ…մարդ կուսակցությունների դարաշրջանը Հայաստանում ավարտված է, եւ շատերը դա չեն հասկանում, որ մարդ կուսակցությունները, փոքր ակումբները որեւէ նշանակություն այլեւս չունեն: Այսօր Հայաստանում քաղաքական գործ կարելի է անել միայն զանգվածային կուսակցությունների միջոցով…մարդ կուսակցությունները ոչինչ չեն կարող անել: Նրանց միակ հնարավորությունն այսօր կամ առաջներում եղել է քաղաքական առեւտրին մասնակցելը: Հիմա դա էլ չունեն, այդ արժեքն էլ են կորցրել: Եկեք էլ իրենց մասին չխոսենք, խոսենք լուրջ քաղաքական ուժերի մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այ մարդ մի տարի առաջ ուղեղներս էիք ուտում, թե 18կուսակցություններ, բա հիմա ինչու մտափոխվեցիր?? թե եթե քեզ հետ համաձայն չեն ուրեմն մարդ կուսակցություն են?? ամոթ է ամոթ