«Երեւանը ունի շատ լավ մասնագետներ, ու դեռ չի դարձել տեղական ինքնակառավարման մարմին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հետեւյալ կարծիքը հայտնեց «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը:
«Ասում եք Երեւանի բյուջեն մասնակցային է, միգուցե ֆորմալ առումով նման քայլեր արվում են, բայց այն մասնակցային չէ: 2011թ. մարտի վերջին, երբ քննարկվում էր 2010թ.-ի կատարողականը, դահլիճում ավագանիներից բացի, այլ մարդ չկար, ու քննարկումը տեւեց ընդամենը 45 վայրկյան ու հաստատվեց»,- նշեց Մովսիսյանը: