ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, Երեւանի ոստիկանապետի փոփոխությունը համակարգը չի փոխի:
«Ոստիկանությունը ինչպես կար, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում: Թե ներսում ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն, էական չէ: Գիտենք, որ Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ: Բայց նրան հանում են, բերում են ավելի մեծ հրեշի, որը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է: Հիմա սրա անունը ինչ դնես: Իրենց ներքին խնդիրներն են լուծում: Հակասություններ կան, լուծում են ինչ-որ կերպ: Բայց ռեժիմի ու ոստիկանության էությունը չի փոխվում»,- այսօր ՀԱԿ գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Զուրաբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ