Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու թեկնածուների մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը հարց բարձրացրեց. «Քաղաքի կենտրոնական այգիները նախատեսված են մեր երեխաների համար: Ինչպե՞ս եք մտադիր լուծել քաղաքապետարանի դիմացի այգում միասեռականների ներկայության բոլորիս հայտնի խնդիրը»:
Մանասերյանը կարծիք հայտնեց, թե այս կերպ աշխատելով արագացվում է ուրբանիզացիան, որի հաջորդ փուլն արտագաղթն է:
Մանասերյանին մտահոգում է նաեւ Նուբարաշենում սկսված գործընթացը, ըստ նրա՝ դա անհամաչափության հաղթահարման լուրջ օրինակ կարող է համարվել:
Մանասերյանը դիմելով ավագանու թեկնածուներին, ասաց` չի կարելի օբյեկտիվորեն չնկատել դրական տեղաշարժերը, սակայն դրանք չեն բավարարում, հետեւաբար` «մեզ չի սազում նման Երևան ունենալը, դրա համար աշխատեք ավելի շատ ներգրավել ձեզ քննադատողներին»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ