ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի խոսքերով, ավագանու ընտրությունները բացառիկ շանս են երկրում իրավիճակը փոխելու: Այսօր ՀԱԿ գրասենյակում ասուլիսի ժամանակ պարոն Զուրաբյանն ասաց, որ ընդդիմության հաղթանակը կլուծի վեց խնդիր:
Առաջինը, կթուլացնի ռեժիմի դիրքերը նաեւ քաղաքացիներին ահաբեկելու, ընտրությունները կեղծելու առումով. «Լրիվ նոր երկրում ենք սկսում ապրել»:
Նրա խոսքերով, կլուծվի նաեւ Հայաստանում իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու եւ ավազակապետական ռեժիմից ազատվելու խնդիրը, պետական կառավարման համակարգում հակակշիռների համակարգ կստեղծվի. «Եթե հիմա իշխանության կառավարման համակարգը լրիվ Սերժ Սարգսյանին եւ նրա վարչախմբի շահերին է ծառայում, ապա ընդդիմության հաղթանակի դեպքում քաղաքապետարանի գործունեությունը կկառավարվի օրենքով, երբ անցնի ընդդիմության ձեռքը:
Կնվազի կոռուպցիան, որովհետեւ իշխանության ու ընդդիմության քաղաքական պայքարը կտեղափոխվի քաղաքակիրթ դաշտ: Այլեւս ընդդիմությունն ու իշխանությունը ստիպված են լինելու խոսել կոնկրետ փաստարկներով, կլինի ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև