Ապրիլի 17-ին կայացավ երգչուհի Սոնայի և Արմեն Հովհաննիսյանի նոր` «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդես-ասուլիսը: Երգչուհի Սոնան պատմեց, թե ինչպես տարիներ առաջ երաժիշտ Արմեն Հովհաննիսյանի հետ Ռուսաստանում տեղի ունեցած համագործակցության ընթացքում ծնվեց զուգերգով հանդես գալու գաղափարը: Նա ասաց, որ Երեւան կատարած գործուղման վերջին օրը իրեն առաջարկել են լսել Արայի ստեղծագործությունները: Սոնան էլ իրեն ներկայացրած բազմաթիվ երգերից ընտրել է հենց «Սիրո ալիք» երգը: Երգչուհին, որպես զուգերգի հնարավոր տարբերակ, Արմեն Հովհաննիսյանին ուղղարկում է Արա Հովհաննիսյանի 7 ստեղծագործություն, որոնցից երգիչը նույնպես ընտրում է «Սիրո ալիքը»:
«Համագործակցության առաջին իսկ պահից ես ու Սոնան համակարծիք էինք բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ և հեշտությամբ էինք համաձայնության գալիս ցանկացած հարցի շուրջ` գործիքավորողի ընտրության, ռեժիսորի, տեսահոլովակի սցենարի վերաբերյալ»:
Տեսահոլովակը նկարահանվել է Դուբայում:
Արամ Արարատյան
Լուսանկարը տրամադրել է «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ընկերությունը
Էդ ձեռքերի հիստերիկ շարժումները հեչ սիրուն չի : Մենակ հայ երգիչները չեն կարողանում ձեռքերը տեղավորել գրագետ ձևով : Շատ տհաճ է ու անիմաստ : Երգում են , ու ոնց որ կռիվ անեն: Նենց էլ հիանում են իրենք իրենցով: