Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմի միջոցով մարդկանց մեջ փոփոխություն անելը` դեպի լավը, բարին ու գեղեցիկը, հեշտ է. Ռոբ Մուրադյան

Ապրիլ 18,2013 13:47

Շատ շատերը Ռոբ Մուրադյանին ճանաչում են որպես «Խոսող շապիկներ»-ի մտահղցման հեղինակ, բայց քչերին է հայտնի, որ նա նաեւ սկսնակ ռեժիսոր է: Սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Հեռուստառեժիսուրա բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Պատմում է, որ ռեժիսուրայով սկսել է հետաքրքրվել պատահական. «Դպրոցական էի, երբ ես իմ ընկերների հետ միասին սիրողական տեսախցիկով նկարահանում էինք փոքրիկ հոլովակներ: Ծաղրում էինք տարբեր մարդկանց, նկարահանում էինք աճպարարություններ: Տեսախցիկի օգնությամբ հնարքներ էինք անում և պահում համագարգչի մեջ: Որոշ ժամանակ անց նորաոճ դարձավ Youtube-ը և այդ հոլովակները տեղադրեցինք այնտեղ: Բավական դիտումներ եղավ: Ինձ հետաքրքրեց այն, որ հոլովակի միջոցով կարողացանք մարդկանց ուշադրությունը դարձնել մեր վրա, և վիդեոյի միջոցով մարդկանց տրամադրությունը կարողացանք մի փոքր բարձրացնել»:

Տեսանյութի հերոսը Ռոբի ընկերներից մեկն էր, ով լուրջ դեմքով դհոլ էր նվագում ու աճպարարություն անում:
Ըստ երիտասարդի` ռեժիսուրան ձեւ է, որը ֆիլմի միջոցով կապվում է մարդկանց հետ: Ասում է, որ ֆիլմի միջոցով մարդկանց մեջ փոփոխություն անելը` դեպի լավը,  բարին ու գեղեցիկը, հեշտ է:
Սկսնակ ռեժիսորը Երևանի և տարբեր այլ թեմաներով նկարահանված ֆիլմեր ունի: Դրանցից մեկը մասնակցել է «Եվրոպան իմ աչքերով» փառատոնին: Ռոբի խոսքով` դա պարզապես փառատոնային ցուցադրություն էր, դրա համար էլ մրցանակ չի շահել. «Հիմա աշխատում եմ շտապ օգնության բժիկների աշխատանքի մասին վավերագրական ֆիլմի վրա: Ներկայացնելու եմ նրանց աշխատանքը եւ վտանգը»:
Ինչպես Ռոբն ասաց`չի փորձում ռեժիսուրայից ինչ-որ բան ստանալ: Պարզապես ցանկանում է նկարահանել ֆիլմեր, որոնք մարդկանց մեջ փոփոխության առիթ կդառնան: Որպես սկսնակ ռեժիսոր` ցանկանում է, որ Հայաստանում հեռուստաընկերությունների ծրագրերը թարմացվեն` դեպի գիտամատչելին և օգտակարը: Սրան զուգահեռ ունի մեծ երազանք` նկարահանել ֆիլմ, որը ցույց կտա իր պատկերացրած Վարդան Մամիկոնյանին:
Բացի ռեժիսուրայից, երիտասարդ տղան հետաքրքվում է լուսանկարչությամբ, եւ ինչպես արդեն նշել ենք` շապիկների պատրաստմամբ: Վերջինը ժամանակին ուղղակի զբաղմունք էր, իսկ հիմա` վաճառքի համար էլ է պատրասում. «Միշտ կարդալով մարդկանց շապիկների վրա գրած տեքստերը` մտածում էի, որ ամեն լեզվով գրած շապիկներ հագնում են, իսկ ինչն է պատճառը, որ չկրենք հայալեզու շապիկներ»: Իր խոսքով` մարդիկ հետաքրքրված են նմանատիպ շապիկներով, ինչը ողջունելի է:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930