Այսօր «Մեդիա կենտրոնում» ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը խոսելով Երեւանի բյուջեի մասին, ասաց, որ այն 66 միլիարդ է` եկամուտների ֆորմատով, հրապարակային է, թափանցիկ, բյուջեն մուտքերի եւ ելքերի առումով է 80 միլիարդ: «Եկամուտների ավելացման հետ կապված ասեմ, որ երկու տարում շուրջ 50 միլիարդ աճ է գրանցել: Վերահսկողության մեխանիզմների մասով էլ պետք է նշեմ, որ այդ մեխանիզմները օրենքով նախատեսված իրականացվում են այսօր, եւ որ մեջբերումներ են արվում դրանից, սա արդեն վկայում է հենց այդ մասին: Երեւանի բյուջեի եկամուտներն ավելացնելու առաջարկները, որ արվեցին, նույնն են, ինչ Երեւանի բյուջեն բարձրացվի պետական բյուջեի գումարները նվազեցնելով»,- կարծում է Նիկոյանը:
Ավագանու թեկնածուն համոզված է` Երեւանում աղբահանությունը ընդունվել է որպես գերակայություն, հայտարարվել է միջազգային թենդեր, որին մասնակցել է 8 կազմակերպություն, իսկ ան խոսքը, որ Երևանի բնակիչը չի մասնակցում բյուջեի քննարկմանը, ըստ նրա` չի համապատասխանում իրականությանը: