Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի պատճառով Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց

Ապրիլ 18,2013 13:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ սոցապի նախկին 12 աշխատակիցների գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը մեկ ժամ ուշացումով  մեկ այլ փաստաբանի հեռախոսով հայտնել էր, որ չի կարող մասնակցել դատական  նիստին եւ երկու ժամ ժամանակ էր խնդրել:

Դատավորը ողջամիտ չհամարեց նիստը եւս երկու ժամով ընդմիջելու փաստաբանի հեռակա խնդրանքը, ուստի հետաձգեց դատական նիստը:  Այն նշանակվեց մայիսի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930