Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. Կուզենայի հինգ րոպեով ԿԳ նախարար լինել

Ապրիլ 18,2013 13:24

Այսօր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Ելակետ» ակումբում խոսեց Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային օրվա թեմայով: «Ես պետական կառույցի ներկայացուցիչ չեմ, եթե իրենց պատասխանատուներից մեկը նստած լիներ այս աթոռին, գուցե ոլորտի հեռանկարների մասին բաներ ասեր: Ուրախ եմ, որ մշակութային ժառանգությունն այնքան կարեւոր է քաղաքակիրթ աշխարհի համար, որ հատուկ օր են նշանակել, բայց մեր երկրում երբեք չեմ զգացել, որ հուշարձանների հանդեպ հոգածություն կա»,-ասաց նա:

Aravot.am-ի հարցին, ինչ կաներ, եթե նշանակվեր ՀՀ մշակույթի նախարար, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես մի հինգ րոպեով կուզենայի կրթության նախարար լինել: Հանրակրթական դպրոցներիր վրա պատվեր կուղարկեի, որ միջին եւ բարձր դասարաններում արշավներ կազմակերպեին, ինչը կարեւոր է հայրենաճանաչության առումով: Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում: Վերջերս միջազգային կառույցներից մեկը մի հետազոտություն էր արել, ըստ որի, հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը տասնչորս տոկոս արտագաղթելու ցանկություն ունեն, իսկ ՀՀ-ն քառասուն տոկոս, դա նշանակում է, որ մենք նվազ աշխարհաճանաչ երկիրն ենք: Մենք մեր արմատը չենք զգում, դավաճան հասարակություն ենք. հայ երեխեքը հայ հեքիաթներով ու հայկական մեղեդիներով չեն մեծանում, էս փչացած վիճակը, բնականաբար, լավ բանի չի կարող բերել»,-պատասխանեց հուշարձանագետը; Ապա հավելեց, որ երբ ինքը դպրոցական է եղել, տասը կոպեկանոցները տնտեսելով, կողմացույց ու քարտեզներ վերցնելով՝ արշավների է մեկնել ընկերների հետ: Ասում է՝ հիմա իր այդ ընկերներից ոչ մեկը չի լքել Հայաստանը, որովհետեւ հասցրել է որոշակի ճանաչել հայրենիքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Հարգելի Սամվել Կարապետյան, միանգամայն համաձայն եմ որ մարդկանց արտագաղթի պատճառների մի մասն էլ այն է որ մեր Հոգեվոր Արմատները այնքան խորը չեն: Բացի նրանից որ հայտնի պատմական օբեկտիվ պատճառներով մեր ժողովրդի մի մեծ մասը արմատախիլ եղած Արեմտյան Հայաստանից տեղափոխվեց մեր ներկայիս Հայրենիքը (նաեւ իհարկե արտերկրներից) եվ բավական ժամանակ չունեցավ արմատները խորացնելու, իհարկե մեզ կրթական հիմնարկներում Հայրենի Հողի համը «ճաշակել» չտվեցին եվ եթե մեզ շատէրիս համար Արտասահմանյան արվեստի, մշակույթի գործերը գրավիչ էին ու ժամանակակից ապա այն ինչ որ մեր իսկ երկրում, մեր հարազատ արվեստի, գրականւոթյան, ճարտարապետության մեջ կարող էինք գտնել ավաղ մնաց անծանոթ… պիտի ցավալիորեն նշեմ որ ինքս նման մի կիսարմատ խրթվիլակ եմ , որին Հայրենիքի կարոտը (Նոսթալգիա կոչված հիվանդությունը) ժամանակ առ ժամանակ սրտային բժշկի դռներն է տանում: Իմ Պապերս Հին Արաբկիրում են ապրել, հայրս, եղբոր հետ որբանոցով եղեռնից փրկվելով հայտնվել է Միջին Արելքում, դե ես էլ Հայրենիքում ծնունդ առնելով նորից արմատներս ինքս «պոկեցի» … չնայած որ նույնիսկ Աբարանի շրջանում հնագետ ընկրոջս հետ հին մատուռի պեղման եմ մասնակցել, բայց որ ասեմ,լավ ծանոթ եմ մեր հուշարձաններին …ավաղ: Հայրս ինձ ու եղբորս երբ փոքր էինք տանում էր Հայաստանի պատմական թանգարան, Պատկերասրահ… բայց դպրոցից շատ հազվադեպ, կարծեմ միայն Օշականում ենք եղել… ,Դուք շատ ճշմարիտ եք, եվ ընդհանրապես շնորհակալ եմ Ձեր գործունեության համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930