Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բյուջեին պետք է քաղաքական գնահատական տալ». Սիմոն Ղոնախչյան

Ապրիլ 18,2013 13:22

«Երեւանի բյուջեն պետք է ավելի շատ ծրագրային, բյուջետավորման ղեկավարման հիմունքներով կազմված լինի: Հիմա իրականացվում են ծրագրեր, որոնց արդյունավետությունը դժվար է գնահատել»,- այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում» ասաց «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Սիմոն Ղոնախչյանը:

Ղոնախչյանի խոսքով` պետք է այնպես լինի, որ երեւանցին գոհ լինի: Ինչ վերաբերվում է Երեւանի բյուջեին, ապա ըստ նրա` «Բյուջեի վերահսկողության մեխանիզմների հետ կապված օրենքում թերացումներ կան ավագանու լիազորությունների վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ քաղաքական գնահատականներ տրվի բյուջեի կատարմանը, օրինակ՝ այս տարվա հետ կապված գնահատական չկա»:

Ավագանու թեկնածուն նշեց, որ այժմ քաղաքապետը ներկայացնում է բյուջեի հաշվետվությունը աուդիտի եզրակացության հիման վրա, իսկ այդ աուդիտի եզրակացությունն այդպես էլ որեւէ տեղ իրենք չեն կարողացել գտնել, դրան ծանոթանալու համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930