Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նյարդաբան. «Մարդն էլ մարտկոցի պես պետք է էլեկտրական հոսանք ստանա, որ առողջ լինի»

Ապրիլ 18,2013 13:19

«Նեւրոզը՝ օրգանիզմում Հայաստանի մութ ու ցուրտ տարիներն են». նեւրոզի նկարագրությունն ավելի պարզ տալու համար այսպես նկարագրեց բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում բժիշկ Խաչատրյանը վստահեցրեց, որ նեւրոզը մարդու օրգանիզմում էլեկտրական հոսանքի պակասն է: Ինչպես որ մարտկոցն է լիցքավորվում, այնպես էլ օրգանիզմը կարիք ունի այդ հոսանքի, որն, ըստ բժշկի մարդը ստանում է քնի միջոցով. «Եթե էլէկտրական հոսանքը բավարար է մարդու օրգանիզմում, ապա մարդը չի հիվանդանա ոչ մի հիվանդությամբ, անգամ չարորակ ուռուցքով»:

Պարոն Խաչատրյանն աշխատում է բուժել, ոչ թե դեղորայքով, այլ՝ մտածելով: Ըստ բժշկի, նեւրոզի հիմնական պատճառներից մեկը ներգանգային բարձր ճնշումն է, իսկ դրան հանգեցնում է ողնաշարի հոդերի բորբոքումը, լյարդի ոչ մաքուր եւ արյունատար անոթների հիվանդ լինելը: Ըստ նրա հոդերը բորբոքվում են տարբեր վիրուսներից, որոնք  հիմնականում տեղակայվում ու զարգանում են հենց մարդու հոդերում:

Բժիշկ Խաչատրյանը նեւրոզի նկարագրության իր տարբերակն ունի` «Նեւրոզը սարսափելի չարիք է, եթե այն արտահայտված է, ապա փչացնում է հիվանդի կյանքը, եթե նեւրոզը չափավոր է, ապա հիվանդը դառնում է քաղաքագետ եւ փչացնում է մյուսների կյանքը»:

Բժիշկը համոզված է, որ նեւրոզը հիվանդություն չէ, այլ ընդամենը դիագնոզ. «Նեւրոզով հիվանդները կերակրում են, բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես զբաղվում են բժշկաբանությամբ. Խեղճ հիվանդները այստեղից այնտեղ են գնում, էլ բժիշկ չի մնում, որի մոտ չգնան, ի վերջո խորացված նեւրոզներին նույնիսկ հոգեկան անուն են կպցնում»:
Ըստ պարոն Խաչատրյանի, արյունատար անոթներում եղած խնդիրը տեսնելու համար, ընդամենը պետք է նայել աչքի հատակը, ինչը այսօր շատ բժիշկներ անտեսում են. «Ընտանեկան բժիշկները պարտավոր են աչքի հատակ նայել, բացարձակ բարդ բան չէ: Միակ տեղն է, որ արյան անոթ կարող են տեսնել: Ինչպես կարելի է բուժել արյունատար անոթ, որը չեք տեսնում, ինձ համար անհասկանալի է: Իսկ աչքի հատակում կարելի է տեսնել այդ անոթները եւ բուժել, ու մարդը ինսուլտից, ինֆարկտից պաշտպանված է»:
Ինչ վերաբերում է մարդու օրգանիզմում խոլեստերինի քանակի շատ կամ քիչ լինելուն, ապա ապա բժիշկը խորհուրդ է տալիս բուժել ուղեղը, լյարդը, քանի որ լյարդն ինքն է այն ֆիլտրը, որը խոլեստերինը դարձնում է լուծելի եւ խոլեստերինն ինքն իրենն կկարգավորվի. «Խոլեստերինը մարդու համար այն է, ինչը ցեմենտը շենքի համար»:

Ըստ նրա էպիլեպսիան նույնպես դիագնոզ է եւ այն ոչ թե հիվանդություն է, այլ` օրգանիզմի թուլություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930