Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Լեւոն Իգիթյան եւ Սերգեյ Բագրատյան

Ապրիլ 18,2013 13:14

Ապրիլի 18-ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք Երեւանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու  Լեւոն Իգիթյանի եւ ԲՀԿ-ական թեկնածու   Սերգեյ Բագրատյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը`  մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Լեւոն Իգիթյանին- Ձեր սիրելի Սերժ Սարգսյանի բառերով ասած` կրկին ավագանի եք առաջադրվել, որ ինչ անեք: Անցած չորս տարիների ընթացքում կարող եք բերել գոնե մեկ օրինակ, երբ ձեր գործուն միջամտությամբ կանխվել է քաղաքն այլանդակող որեւէ շինության կառուցում:

  2. Կարեն says:

    Ճիշտ է, որ գեղագիտական կենտրոնի տարածքները վերածել եք անձնական բիզնեսի աղբյուրի` վարձակալությամբ տալով տարբեր կազմակերպությունների: Լեւոն Իգիթյան:

  3. Անդրանիկ says:

    Պարոն Իգիթյան, ժամանակին շատ սկզբունքային քննադատությամբ էիք հանդես գալիս քաղաքային իշխանությունների, մասնավորապես Երվանդ Զախարյանի հասցեին: Ինչ եղավ, ինչու փոխվեցիք, արդյոք Տարոն Մարգարյանն այդքան շատ է տարբերվում Զախարյանից, որքան ձեր դիրքորոշման հարյուրութսուն աստիանանոց փոփոխությունը:
    2 Իսկ ինչ կասեք Փակ շոջկայի ացերման մասին: Հիմա էլ Մայրապետյան Սամվելը Բունիաթյանի պաժառնիկի շենքն է քանդում, ինչու ձայն չեք հանում:

  4. Անդրանիկ says:

    Բագրատյանին- բայց ամոթ չի, որ մարզպետ աշխատած մարդը գա ավագանի աշխատի, վատ չի զգա դրանից: Եվ ինչ կասի ցուցակի առաջին դեմքի` Վարդան Օսկանյանի մասին: Թող մեկնաբանի, խնդրեմ, Թոխմախի Մհերի ասածը` որ Օսկանյանին Սովետաշենում բաց թողնեն, նա սկի իրա տունը չի կարա գտնի: Բա նման մարդը ոնց ` քաղաքապետ աշխատելու:

  5. Սոնա says:

    Պարոն Իջիթյան, երգահան Ռուբեն Հախվերդյանը հայտարարել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացրած ՀՀԿ ցուցակում, կա մի ճարտարապետ՝ Հրաչիկ Պողոսյան, որին հարգում է, իսկ Ձեզ անվանել էր ճարտարապետ: Ըստ Ձեզ ինչու էր նա ձեզ նման կերպ անվանել, եւ ինչ կասեք ի պատասխան: Ինչպիսինն են Ձեր փոխհարաբերությունները Ռ. Հախվերդյանի հետ:

  6. Ruzanna says:

    Բագրատյանին – Ծառուկյանը բազմիցս է հայտարարել, որ մենք պաշտոնների չենք ձգտում,Դուք տեսե՞լ եք, որ ԲՀԿ-ի որեւէ հայտարարություն միտված լինի սրացումների, միտված լինի երկրում ապակայունության։ Չկա, չէ՞, նման հայտարարություն։- անցած դեկտեմբերին ասված ձեր խոսքերն են: Հիմա բա ինչու եք ձգտում պաշտոնների, եւ ինչու եք ամեն կերպ, ամեն ինչ անում` երկրում սրացումների եւ ապակայունացման հասնելու համար: անգամ ՀԱԿ_ին եք ֆինանսավորում դրա համար:Ինչու պետք է մարդիկ ձեզ ընտրեն, պարոն Բագրատյան, եթե անգամ ձեր կուակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ընտրելու է ՕԵԿ ցուցակի առաջին համարին` Արմեն Երիցյանին:

  7. Սուսաննա says:

    Պարոն Իգիթյան, Դուք ՀՀԿ-ի հոլովակում խոսում եք սիրուց ու խղճից, էդ որ սիրով ու խղճով 10 տարի շարունակ ձեր գովերգանքի ներքո քանդվեց մայրաքաղաքի կենտրոնը:

  8. Vazgen says:

    Պարոն Բագրատյան, ի վերջո ինչ եղավ արտաբույնքի միջադեպը, երբ փորձել էիք հարվածել ոստիկանին եւ միջամտել ՏԻՄ ընտրությանը: ՀԻմա նորից առաջադրվել եք, եւ մենք ուզում ենք իմանալ, թե ինչ եղավ այդ գործը, արդյոք նորից չեք պատրաստվում ընտրությունների օրը միջամտել տեղամասերում եւ հարվածել մարդկանց:

  9. Սոնա says:

    Պարոն Բագրատյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը նշել էր, որ Երեւնաի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը Երեւան քաղաքին ծանոթ չէ, եթե Սովետաշենից թողնեն չի կարող հետ գալ: Դուք կիսում եք Սեդրակյանի կարծիքը եւ եթե Օսկանյանն անգամ երեւանցի չէ, ինչպես եք պատկերացնում, որ երեւանցիները իրեն ձայն կտան մայիսի 5-ին կայանալիք ընտրւթյուններին:

  10. Mushex says:

    Պարոն Բագրատյան, Վայոց Ձորի մարզում կարճ ժամանակահատվածում ահագին բանի տիրացաք, հիմա ինչ վիճակում է Շատինի ՀԷԿ-ը, : Երեւանում ինչպիսի բիզնեսներ եք ուզում սկսել? ինչ նպատակով եք ուզում դառնալ Երեւանի ավագանի:
    Կարծում եք, մտնելով ԲՀԿ ցուցակ, դուք ԲՀԿ վարկանիշը բարձրացրել եք, թե հակառակը, ԲՀԿ-ի վարկանիշը ձեր նման ավագանու անդամներով կտրուկ անկում է ապրել:

  11. 1. Տասը տարուց ավել է մի շարք կառուցապատողներ չեն կատարում իրենց կողմից ստանձնած պարտականություները` այն է շենքերի կառուցումն ավարտին հասցնելը, որտեղից պետք է բնակարններ ստանան Կենտրոնի իրացման գոտու բնակիչները, որոնց բնակարաններն արդեն քանդված են եւ մարդիկ վարձով են ապրում: Այս հարցում քաղաքային իշխանությունները, որոնք, որպես երաշխավոր եւ երրորդ կողմ են հանդես գալիս, այդքան տարիների ընթացքում որեւ քայլ չեն ձեռնարկել: Սակայն վերջերս որոշվեց առողջացման ծրագիր իրականացնել «Գաբշին» ընկերության կողմից կառուցվող շենքի համար, որտեղ մոտ 2 տասնյակ պաշտոնյաներ, այդ թվում բարձրաստիճան, բնակարաններ ունեն: Ծրագիրը վերահսկվելու է կառավարության կողմից:
    Նպատակահարմար չէ՞ր այդ ծրագիրն ուղղել այնպիսի շենքերի ավարտին, որոնց բնակիչները այսօր դրսում են, շատերի պարագայում կառուցապատողը նույնիսկ հրաժարվում է բնակարաններ վարձի գումարները տալ:

    2. ամեն տարի քաղաքային իշխանությունները համաքաղաքային ծառատունկ են կազմակերպում, բայց դենդրոլոգները վստահեցնում են, որ այդ տնկիների մեծ մասը չի կպնում, քանի որ, որոշ հատվածներում, ոռոգման ցանցը բացակայում է: Ստացվում է, որ անտեղի ծախս ու ռեսուրս են վատնում

    3.Դեռ նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ արտաքին գովազդների հարցում քաղաքականությունը փոխվելու է, այսինքն` այս կամ այն խանութի գովազդային վահանակը չի կարող պատրաստվել
    միյան պատվիրատուի ճաշակով եւ որ այն, անպայման, պետք է արժանանա նաեւ քաղքապետարանի հավանաությանը, որպեսզի խայտաբղետ եւ անճաշակ պաստառներով մայրաքաղաքի տեքը չաղավաղվի: Այսօր գործող քաղաքապետը, կարծես թե դրան կարեւորություն չի տալիս եւ շարունակում են այդպիսի գովազդային պաստառները հայտնվել մայրաքաղաքում:

Պատասխանել