Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի բյուջեն իրականում 80 միլիարդ է». Արծվիկ Մինասյան

Ապրիլ 18,2013 13:12

ՀՅԴ ավագանու թեկնածու Արծվիկ Մինասյանը, այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով Երեւանի բյուջեի մասին, ասաց, որ իրականում այն 65 միլիարդ դրամ չէ. «Եթե ավելի լուրջ դիտարկենք 2013 թվականի Երեւանի բյուջեն՝ կտեսնենք, որ 80 միլիարդ է: Առաջիկա 4 տարիների ընթացքում այն հնարավոր է 400 միլիարդի հասցնել եւ դրա հնարավոր զարգացումների մեր առաջարկած սցենարը հետեւյալն է` թուլացնել կառավարությունից կախվածությունը»:

Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն ուզում է, որ Երեւանում ստեղծված մինչեւ 30 տոկոս եկամտահարկը ու շահութահարկը գնա հենց Երեւանի բյուջե, Երեւանը ներգրավվի բիզնես ծրագրերում»: Իսկ բյուջեի արդյունավետ վերահսկողության համար ՀՅԴ-ն առաջարկում է, որ այն իրականացվի ընդդիմադիր ուժերի կողմից:

«Կենտրոն համայնքը տարեկան 3 մլն դոլար գումար է ծախսում աղբահանության վրա: Բայց դրա արդյունքային նկարագրությունը չկա»,- նշում է Մինասյանը, շարունակելով, որ Երևանն իրավաբանական անձ է, ունի ակտիվ գույք:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930