Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀՀ նախագահի բանակցության համար խոչընդոտ չի տեսնում

Ապրիլ 18,2013 13:04

«Սերժ Սարգսյանը պետք է մտածի՝ ինչպես է պատրաստվում այս իրավիճակում շարունակել ղեկավարել մի երկիր, որտեղ բացահայտ ժողովուրդը ցույց է տալիս, որ չի ընդունում այս իշխանությանը: Այն մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանին բերեցին այս իրավիճակին՝ նվազեցնելով իր վարկանիշը, այդ մարդկանց Սերժ Սարգսյանը պետք է առնվազն փոխի ու հեռացնի»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքերով, բոլորն ավելի շատ հիմա խոսում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ պետք է անի, քան թե Սերժ Սարգսյանի քայլերից. «Քայլերը հաջորդական են գնում, այնպես չէ, որ միշտ նույն ուժը ու գործիչը պետք է քայլ անի: Րաֆֆին հիմնական քայլերն արեց, մասնակցեց ընտրություններին, երբ քաղաքական որոշ ուժեր նպատակահարմար չգտան մասնակցելու ու հաղթեց ընտրություններում»:

Նա, ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով, ասաց՝ ամենակարեւորը արյուն չթափվեց եւ քաղբանտարկյալներ չկան. «Խոչընդոտ չեմ տեսնում բանակցությունների համար: Իրավիճակը փոխվում է եւ ամեն փուլի համար կան համապատասխան լուծումներ… ամեն անգամ ելք կա»:

Առաջիկա ավագանու ընտրություններին անդրադառնալով՝ պարոն Իգիթյանն ասաց, որ ամեն ինչ կախված է, թե ինչպես կկարողանան կողմերը համոզել բնակիչներին. «Արդյոք այս ընտրությունները նախագահական ընտրությունների շարունակությունն են, թե հաջորդ խորհրդարանական ընտրությունների սկիզբը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930