Այսօր «Մեդիա կենտրոնում» ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Պողոս Փլավչյանը անդրադառնալով Երեւան քաղաքի բյուջեին, ասաց, որ այն պետք է ապահովված լինի ու իրենք պետք է լուրջ համագործակցեն մասնավոր սեկտորի հետ, ակնկալելով ներդրումներ: Փլավչյանը գտնում է` «Եթե ապակենտրոնացնում ենք իշխանությունը, մենք պետք է տանք նաեւ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, իսկ սա լուրջ խնդիր է»:
ԲՀԿ թեկնածուն ապագայում չի տեսնում հնարավորություն, որ բյուջեով կարճ ժամանակում կարողանան իրականացնել իրենց բոլոր ծրագրերը: Նա նաեւ համոզված է, որ մանկապարտեզները պետք է լինեն անվճար, եթե Երեւանը ի վիճակի է:
Փլավչյանը գտնում է`«Քաղաքապետարանը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ֆինասնական միջոցներով՝ անկախ նրանից, թե կառավարությունից կվերցնենք գումարը, նոր եկամտահարկեր կսահմանվենք, թե ոչ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ