Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանը չպետք է տարբերվի». Ջուլիետա Թադեւոսյան

Ապրիլ 18,2013 12:52

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ՝ «Երեւան քաղաքի բյուջեն, խնդիրները եւ լուծումները» թեմայով, ՕԵԿ-ի ավագանու թեկնածու Ջուլիետա Թադեւոսյանն անդրադառնալով իրենց ծրագրում նախատեսված դրույթներին, ասաց, որ այդ ամենը իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, ինչն էլ կարելի է ավելացնել շահութահարկերի շնորհիվ, բացի այդ` քաղաքը կարող է ունենալ հարկային կենտրոնացված մարմին, որն էլ կարող է ըստ արժանվույնս տնօրինել Երեւան քաղաքի բյուջեն. «Բյուջեի գումարները կարելի է ավելացնել՝ քաղաքում տնտեսվարող սուբյեկտների շահութահարկերից պահումներ իրականացնելով, տրանսպորտային համակարգի ճիշտ կառավարումը եւս կարող է օգնել», – նշեց տիկին Թադեւոսյանը, հավելելով, թե եկամուտների ավելացման հարցով մեկ խնդիր է ուզում բարձրացնել. Հայրենիք կինոթատրոնը կամ նման այլ սեփականաշնորհված ու իրենց նպատակին չծառայող շինությունները կարող են ծառայել եկամուտների ավելացմանը:

Թադեւոսյանը գտնում է, որ Երեւանը չպետք է տարբերվի այլ քաղաքներից ու պետք է ունենա արտոնություններ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930