Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Ազգային Բալետը և «Bad Boys of Dance» պարային համույթը միասնական ելույթով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում

Ապրիլ 18,2013 12:47

«Դասականը պահպանելը եւ այն զարգացնելը շատ կարևոր է: Դասականը պահպանելով, մենք կարծես թե զարկ ենք տալիս մնացած ճյուղերին»,-այսօր այս մասին Արամ Խաչատրյան համերգասրահում, ԱՄՆ դեսպանատան կողմից հրավիրված «Bad Boys of Dance» պարային համույթի և Հայաստանի ազգային բալետի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը:

ԱՄՆ դեսպան Ջորջ Հեֆերնի փոխանցմամբ, իրենք շատ ուրախ են այս համագործակցության համար և ինչու ոչ, այն մեծ հնարավորություն է փորձի փոխանակման և առավելագույնս հանդես գալու համար. «Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթը հիմնադրվել է 2007թ. ամերիկյան պարային լեգենդ Ռաստա Թոմասի կողմից: Խումբը հայաստանյան հանդիսատեսին է ներկայացնելու իրենց լավագույն ներկայացումներից մեկը, որը կոչվում է «Rock the Ballet»: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար»,-ասաց դեսպանը:

Այս համագործակցությունը Ռուդոլֆ Խառատյանի և Ռասթա Թոմասի երկարատև մասնագիտական համագործակցության շարունակությունն է, քանի որ Ռուդոլֆը վերջինիս ուսուցանել է Վաշինգթոնի Կիրովի Բալետի Ակադեմիայում. «Կարծում եմ համագործակցությունը կլինի հուզիչ և կընդգծի մեր երկու երկրների և ժողովուրդների միջև մշակութային կապերի ակնառու բարձր մակարդակը»,-ասաց Ռասթան:

Խառաթյանը նշեց, որ Ռասթան երկու անգամ ոսկե մեդալ է շահել, որպես դասական պարող. «Մեր համատեղ աշխատանքի արդյունքը կարող եք տեսնել այսօր, իսկ վաղը` Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, ինչպես նաև արդեն մյուս օրը հանդես կգանք Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում»,-ընդգծեց Խառատյանը:

«Բեդ Բոյս օֆ Դանս» պարային համույթի պարողներից մեկը երեկ անցկացվելիք փորձի ընթացքում հասցրել էր նկատել մեր պարողների կաշկանդված լինելը. «Բալետի պարողները մի փոքր կաշկանդված էին, բայց մի փոքր շփվելուց հետո նրանք բացվեցին»: Վերջինիս խոսքով`Ռասթայի ոգևորությունը և պահանջկոտությունը բալետի նկատմամբ իրեն միշտ ոգևորել է. «Նա միշտ ինձ տրամադրել է առավել լավ հանդես գալ: Մենք այսօր էլ տքնաջան աշխատում ենք, օրեկան 6-8 ժամ: Ոգևորությունը մեծ է թե’ Հայաստանում հանդես գալու, և թե’ հայ հասարակությանը ներկայանալու համար»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930