Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոնը վստահեցնում է, որ իր եւ Կասպարովի պատմական դիմակայությունը վերջինին օգնել է ականավոր գրոսմայստեր դառնալ, իսկ իրենց անձնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարգավորվել են:
«El Mundo»-ն անդրադարձել է Կասպարովի ծննդյան 50-ամյակի առիթով Անատոլի Կարպովի՝ EFE-ին տված հարցազրույցին: «Ես օգնեցի նրան ավելի լավ հասկանալ շախմատը: Սկզբում նա մտածում էր, թե ինձ հեշտությամբ կհաղթի: Սակայն 1984-ին կրած պարտությունը նրա համար շոկ էր», – ասել է Կարպովը եւ ավելացրել, որ դրանից հետո Կասպարովը շատ արագ է սովորել եւ 1985-ին արդեն միանգամայն այլ շախմատիստ էր: «Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում: Մենք միանգամայն տարբեր մարդիկ ենք եւ քաղաքականությունում էլ տարբեր դիրքորոշում ունենք: Կասպարովի համար աշխարհը սեւուսպիտակ է», – ասել է Անատոլի Կարպովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ