Ապրիլի 18-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի Օգոստոսի 23 թիվ 6 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ և գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 877 ՏՍ 25 պ/հ (վարորդ` Դավիթ Զաքարյան) և «ՎԱԶ 2106» մակնիշի 54 ԼՍ 985 պ/հ (վարորդ` Արմեն Պողոսյան) ավտոմեքենաները, որոնք, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել են գազատար խողովակին:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Կարդացեք նաև
Զոհեր և տուժածներ չկան:
ԱԻՆ