Այսօր «Ելակետ» ակումբում նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ, որ այսօր ընդդիմադիր դաշտը պառակտողը ՀԱԿ-ն է: Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանելու Ռուբեն Հակոբյանի ասածը, ես զուտ քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում: Քաղաքական հայտարարությունները շատ անգամ կրում են տակտիկական բնույթ: Ես ուղիղ ճանապարհի կողմնակիցն եմ»:
Մեր հարցին, իսկ Դուք է՞լ եք ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն սիամական զույգեր համարում, եւ մեր երկրում ստեղծված իրավիճակի համար ՀՀԿ-ի հետ հավասարաչափ մեղավոր: Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Պատասխանատու եմ համարում: Չի կարող նա պատասխանատվություն չկրի, եթե նա ունի նախարարներ, գործադիր իշխանության մեջ ընդգրկված կուսակցությունը չի կարող լինել ոչ իշխանական: Եկեք աքսիոմներից բխեցնենք: Երկրորդը իր սոցիալական խավի ներկայացվածությունն է: Կարող է լինել շատ բարի, հարուստ մարդ, որը մտածում է աղքատների մասին, բայց մենք պետք է հասկանանանք, որ ՀՀ-ոմ սոցիալական շահերը ներկայացնող ուժը քաղաքական ուժն է: Մենք պետք է դիտարկենք ԲՀԿ-ին որպես խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչ: ԲՀԿ-ն չի համարում իրեն ընդդիմադիր, խուսափում է եւ ճիշտ է անում: Իրականում իրենք իշխանական ուժ են, բայց ՝ այլընտրանքային: Իրենք այլ են»,- ասաց տիկին Ալավերդյանը եւ ժպտաց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բնորոշումը,որպես սիամական զույգ,ճիշտ է ասված:Տարիներ առաջ փողոցում ականատեսն էի այդ ուժերի առճակատմանը:Հետո հանդարտվեցին,բարգավաճեցին ու ձեռք ձեռքի բռնած այլընտրանքային ճանապարհով կառուցում են ապահով Հայաստան:Ամենինչ ճիշտ է հաշվարկված,տուժողը դարձյալ ժողովուրդն է: